Գլխավոր էջ » 2013 Փետրվար 26 » Կատանիայի և Տոտենհեմի դեմ՝ առանց Ռանոկկիայի
16:28 Կատանիայի և Տոտենհեմի դեմ՝ առանց Ռանոկկիայի |
Անդրեա Ռանոկկիան, հերոսաբար, ինչպես գրում է Sky-ը ՛՛մեկ ոտքով՛՛ հանդես եկավ միլանյան դերբիում, և Ժուան Ժեսուսի հետ միասին բավականին հաջող խաղ անցկացրեց: Ինտերը, սակայն, ստիպված կլինի առաջիկա երկու արտագնա խաղերն անցկացնել առանց Ռանոկկիայի: Կատանիայի դեմ խաղը պաշտպանը բաց կթողնի որակազրկման պատճառով՝ դերբիում նա ստացավ 4-րդ դեղին քարտը և հետևաբար մեկ խաղ որակազրկում: Իսկ ահա Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի Տոնտենհեմի դեմ արտագնա խաղը Ռանոկկիան բաց կթողնի միանգամայն անհեթեթ պատճառով: Իտալական սպորտային դատարանը վերսկսում է խաղադրույքների հետ կապված սկանդալի լսումների նոր փուլը, որը տեղի կունենա մինչ մարտի 12-ը, իսկ Ինտերի պաշտպանի հարցաքննումը նշանակվել է հենց մարտի 7-ին, այն օրը, երբ պետք է տեղի ունենա Տոտենհեմ - Ինտեր հանդիպումը: fedenerazzurra.com
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | ||
|