Գլխավոր էջ » 2013 Հունվար 28 » Կիվուն և Մուդինգային լուրջ վնասվածքներ են ստացել
04:46 Կիվուն և Մուդինգային լուրջ վնասվածքներ են ստացել |
Տորինոյի դեմ խաղում Ինտերը կորցրեց ոչ միայն կարևոր միավորներ, այլ, կարծես թե, նաև երկու խաղացողների`Կրիստիան Կիվուին և Գաբի Մուդինգայիին: Ռումինացին, ով հանդիպման 5-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը, ստիպված էր առաջին խաղակեսի վերջնամասում թողնել խաղադաշտը`վնասվածքի պատճառով: Ինչպես հայտնում է Mediaset Premium-ը, Կիվուն հարված է ստացել այն նույն ոտքին, որը նրան մինչ այս երկար ժամանակ հեռու էր պահել խաղադաշտից: Վնասվածքը կարող է մի քանի շաբաթով շարքից դուրս հանել Ինտերի պաշտպանին: Սա մեծ կորուստ կլինի թիմի համար, քանի որ անորոշ ժամանակով վնասվածք ունի նաև մյուս կենտրոնական պաշտպան Վալտեր Սամուելը: Վնասվածքի լրջությունն ու վերականգնման ժամկետները ավելի հստակ պարզ կդառնան հետազոտություններից հետ: Իսկ Գաբի Մուդինգայիի դեպքում ամեն ինչ ավելի լուրջ է: Ինչպես խաղից հետո հայտարարեց Անդրեա Ստրամաչչիոնին, Մուդինգային Տորինոյի դեմ խաղի ժամանակ լրջորեն վնասել է աքիլլեսյան ջիլը: Մտավախություն կա, որ նա կկարողանա վերադառնալ խաղադաշտ միայն մրցաշրջանի ավարտին: Մանրամասները հայտնի կդառնան մոտ օրերս`հետազոտություններից հետո: fcinternews.it
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 6 | |
|