Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին իր թիմի անակնկալ պարտությունից հետո հետխաղյա մամլո ասուլիսում կիսվել է իր տպավորություններով:
- Ես չեմ պատրաստվում արդարանալ: Մենք գիտեինք, որ մեզ բարդ հանդիպում է սպասվում: Տղաները փորձում էին ճեղքել մրցակցի պաշտպանությունը: «Ինտերը» լիովին տիրում էր տարածքային առավելությանը, բայց մենք չէինք կարողանում եզրափակել գրոհները,- Ռանիերիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
- Ջամպաոլո Պացցինին մի փոքր վատառողջ էր, այնպես որ չցանկացա ռիսկի դիմել: Իսկ թե ինչպես պետք է գործել, ցույց տվեց Անդրեա Կարաչոլլոն, որի արդյունավետ հարվածը հաղթանակ պարգևեց «Նովարային»: Ինչ արած, մենք պետք է մոռանանք այս անհաջողության մասին և առաջ շարժվենք: Մենք ավելի քան 20 հարված ենք կատարել «Նովարայի» դարպասին, բայց չենք կարողացել դրանցից գոնե մեկը արդյունավետ ավարտել: Մի խոսքով, մենք պետք է աշխատենք լրացնել այդ բացը: Իմ սաները մեղավոր չեն, նրանք իրենց ուժերի հնարավորին չափով խաղացին, որ հաղթեն,- եզրափակել է իտալացի մասնագետը:
|
Դիտումներ: 969 |
Ավելացրեց: Hako
| - Վարկանիշ -: 5.0/13 |