Կլաուդիո Ռանիերին այսօր առաջին անգամ կհանդիպի իր նախկին ակումբին հետ, և այս խաղը կլինի Ներաձուրրիի մարզչի 600-րդ խաղը իտալիայում, որպես մարզիչ: Իր անցկացրած խաղերից 269-ը ավարտվել է հաղթանակով, 86-ը` ոչ ոքի և 144-ը պարտությամբ:
Ռանիերին իր առաջին խաղը Իտալիայում անցկացրել է 1987թ.-ին "Նոլա"- " Կամպանիա Պուտեոնոլա" 3-0 խաղով /Իտալիայի Գավաթ Սերիա C/: Այդ ժամանակվանից Ա Սերիայում անցկացրել է 348 խաղ, 76 խաղ Բ Սերիայում, 56 խաղ Սերիա C-1 ում, 50 խաղ Իտալիայի Գավաթում, 20` Սերիա C Իտալիայի Գավաթ, 43 խաղ Եվրոպական առաջնություններում և 6-ը այլ մրցաշարերում:
Նշենք նաև, որ Ա Սերիայի 2011/12 22-րդ տուրի "Ռոմա" -"Ինտեր" հանդիպումը կլինի Լուիս Էնրիկեի և Կլաուդիո Ռանիերիի առաջին հանդիպումը: Խաղը տեղի կունենա այսօր Երևանի ժամանակով 18:00-ին: