Գլխավոր էջ » 2011 » Դեկտեմբեր » 21 » Կլաուդիո Ռանիերիի մամլո ասուլիսը Հանդիպումից առաջ
22:27
Կլաուդիո Ռանիերիի մամլո ասուլիսը Հանդիպումից առաջ

  -Լեչչեն մրցաշարային աղյուսակում վերջին հորիզոնականում է,բայց նրանք արժանի չեն այդտեղ գտնվելու:Նրանց կազմում կան բարձրակարգ ֆուտբոլիստներ ովքեր իսկական գլխացավանք կարող են դառնալ մեզ համար.- ահա այսպես սկսեց մամլո ասուլիսը Ինտերի գլխավոր մարզիչը:
-Լեչչեն վերջին երեք խաղում ընդամենը մեկ միավոր է վաստակել,բայց միևնույն ժամանակ մրցակիցների դարպասը յոթ գնդակ է ուղարկել:Մենք չպետք է թերագնահատենք մրցակցին և չպետք է հանգստանանք ոչ մի վայրկյան:Մենք տարին պետք ե ավարտենք հաղթանակով և ուրախ տրամադրությամբ,այդ իսկ պատճառով կխնդրեմ ֆուտբոլիստներիս առավելագույնս ուշադիր լինեն խաղի ընթացքում:
Այնուհետև Ռանիերին պատասխանեց լրագրողների հարցերին:
Արդյոք Ինտերը այսօր նույնպես դուրս կգա նույն կազմով ինչ որ դուրս եկավ Չեզենայի դեմ:
-Հնարավոր է,բայց ես այդ հարցին հստակ կպատասխանեմ այսօր երեկոյան:
Այնուհետև լրագրողներից մեկը ասաց.<<Մի քանի տարի առաջ,Սուրբ Ծնունդից առաջ,Մուրինյոն մեզ տվեց այդ տեղեկությունը:
-Ես Մուրինյոն չեմ,եթե նա դա արել է,ես անել չեմ կարող,-Ծիխաղելով պատասխանեց Ռանիերին:
Խոսակցության ժամանակ հարցրեցին ֆուտբոլիստներից մեկի մասին,ով այսօր չի մասնակցելու հանդիպմանը,դա Սնեյդերն է:
-Սնեյդերը մեր դրոշակիրն է և ես հույս ունեմ որ նա ինչքան հնարավոր է շուտ կվերականգնվի վնասվածքից:Նրա հետ թիմը կբարելավվի խաղը:Մենք հիմա հանդես ենք գալիս լավ,բայց նրա հետ միասին ավելի հաջող հանդես կգանք:
Այնուհետև հարցրեցին Նագատոմոյի մասին,ով մասնակցելու է այսօրվա հանդիպմանը:
-Նա շատ օգտակար խաղացող է,նա օգնում է փոխել թիմի բնավորությունը:Նա ունիվերսալ ֆուտբոլիստ է և մենք կարող ենք նրան օգտագործել տարբեր դիրքերում:
Ինչպիսի տրանսֆերներ են սպասվում ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:շ
-Գիտեք ինչ սա այնպիսի հարց է,որը ես միայն Նախագահի հետ եմ քննարկում:Ես սովոր եմ այդպիսի հարցերը քննարկել փակ դռների ներսում:
Լրագրողները,գործադրելով ճնշում,պնդեցին որ նա պատասխանի հնարավոր ձախ վինգերի անհրաժեշտության մասին:
-Մենք փնտրում ենք ձախ եզրային ֆուտբոլիստի,ով կարող է ներգրավել մեր խաղին:Ես կարծում եմ երկրպագունները գոհ են նրանից,թե մենք ինչպես ենք հանդես գալիս,-ավելացրեց Ռանիերին:
-Կարծում եմ ամեն ինչ ետևում է:

Դիտումներ: 1185 | Ավելացրեց: Artyominter | - Վարկանիշ -: 1.4/11
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz