Բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, ով ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ իտալական «Ինտերից» վարձավճարով տեղափոխվեց իսպանական «Էսպանյոլ», կատալոնական ակումբում մնալու ցանկություն է հայտնել:
«Չնայած ապագայի մասին մտածելով ինձ չեմ ծանրաբեռնում, սակայն ցանկանում եմ մնալ այստեղ: Ֆուտբոլիստը միշտ ցանկանում է խաղալ: Ինձ ամբողջությամբ գոհացնում է «Էսպանյլում» ընձեռնված խաղային ժամանակը: Բարդ էր հիմնական կազմում տեղ զբաղեցնելը, սակայն թիմակիցներս լավ ընդունեցին ինձ և օգնեցին հարմարվել Իսպանիային»,- 19-ամյա խաղարկողի խոսքերն է մեջբերում Eurosport-ը:
ha eli hena kmna Barcayum xi petqa het uzi ga es vijkum gtnvox inter...bayc gitem nenc vaxta galu vor senc xosacoxner@ laaav poshmanelu en iranc asacneri hamar