Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 21 » Կորդոբա ''Ռասի՞զմ: Մենք Ինտերնացիոնալեն ենք!''
23:00
Կորդոբա ''Ռասի՞զմ: Մենք Ինտերնացիոնալեն ենք!''

Մարտի 21-ը Ռասիզմի դեմ պայքարի միջազգային օրն է: 

Այսօր Իտալիայում մեկնարկել է  "Io tifo positivo” ծրագիրը, որն ուղղված է ֆուտբոլում ռասիզմի դեմ պայքարին: Ինտերի ներկայացուցիչն այս միջոցառման ժամանակ թիմի մենեջեր Իվան Ռամիրո Կորդոբան էր: Նա պատասխանեց բրիտանական լրավամիջոցների մեղադրանքներին Ինտերի դեմ` ''Մեացցայում'' կայացած Ինտեր - Տոտենհեմ հանդիպումից հետո:

''Ես խոսում եմ Ինտերի անունից, ես  կարող եմ ասել, որ այս Ընկրությունը, այս Ակումբը, ներկայանում է որպես Ինտերնացիոնալե, ակումբի ստեղծման օրվանից այս սկզբունքը դրված է նրա հիմքում և երբևէ չի փոխվել: Դա ապացուցում է մեր պատմությունը, որտեղ միշտ ողջունել են խաղացողների աշխարհի ցանկացած ծայրից: Այդպես  է նաև այսօր: Ահա թե ինչու եմ ես խոր վրդովմունք ապրում, երբ լսում եմ այն, ինչ խոսում են Տոտենհեմի դեմ հանդիպումից հետո: Դա մարդկանց մի խումբ է, ովքեր չեն սիրում սպորտը, բայց նրանք միայն փոքրամասնություն են: Այդ մի քանի մարդու պատճառով մեղադրում են երկրպագուների ամողջ մի բանակի'', - ասել է Կորդոբան:

Նշենք նաև, որ ՖԻՖԱ-ն հետաքննություն էր սկսել Ինտերի դեմ, երկրպագուների ռասիստական արտահայտությունների համար, որոնք ուղղված էին Ադեբայորի դեմ: Այս կապակցությումբ լսումները տեղի կունենան ապրիլի 19-ին: 

interlive.it
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 950 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz