Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 17 » Կովաչիչ. Այժմ ես պատրաստ եմ
22:40
Կովաչիչ. Այժմ ես պատրաստ եմ

Fc Inter News-ը ներկայացրել է հարցազրույց Մատեո Կովաչիչի հետ, որում նա անդրադարձել է Ինտերի մեկնարկին և իր ֆիզիակական վիճակին:

«Ցավալի է, որ Յուվենտուսի դեմ խաղում 3 միավոր չվաստակեցինք, սակայն մենք լավ խաղ անցկացրեցինք, և դա է կարևորը: Այժմ մենք պետք է շարունակենք: Երկու հաղթանակը, մեկ ոչ-ոքին և մեկ բաց թողած գնդակը խոսում են հիանալի մեկնարկի մասին, սակայն մենք պետք է շարունակենք այս ճանապարհը: Մենք պետք է շարունակենք նույն կերպ, քանի որ հետևողականությունը շատ կարևոր է առաջնության համար»:

Ֆիզիկական վիճակի վերաբերյալ.«Ես Յուվենտուսի դեմ խաղացի ընդամենը 10 րոպե, սակայն ուշադրության կենտրոնում մնում է Ինտերը: Ցավոք, ես ունեի մի քանի խնդիր. մեկը նախապատրաստության ժամանակ, մյուսը` Կատանիայի հետ հանդիպումից հետո: Սիցիլիայում տեղի ունեցած հանդիպումից հետո ես խնդիրների ունեի մեջքի հետ կապված, սակայն այժմ ես հաղթահարել եմ դա և պատրաստ եմ: Այդ երկու դեպքից հետո ես այս շաբաթ արդեն կմարզվեմ առանց որևէ խնդրի»:

Աղբյուր` Fc Inter News
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 975 | Ավելացրեց: Artur | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz