Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 15 » Կովաչիչ ''Բոբանը ռոսսոներրո էր, իսկ ես ներաձուրրո եմ!''
18:41
Կովաչիչ ''Բոբանը ռոսսոներրո էր, իսկ ես ներաձուրրո եմ!''

Sky sports-ը հարցազրույց է վերցրել Ինտերի 10 համարից: Կովաչիչը պատմել է իր և Ինտերի մասին.

''Ես շատ երջանիկ եմ, Ինտերը հիանալի թիմ է և ես շատ ուրախ եմ, որ խաղում եմ այստեղ և որ այստեղ եմ իմ ընտանիքի հետ: Այս պահին մենք վատ ենք խաղում, բայց հաջորդ տարին այլ կլինի, և ես հուսով եմ, որ նոր խաղացողներ կգան: Ես դեռ մեծ ճնշում չեմ զգում ինձ վրա, քանի որ ես թիմի խորհրդանիշը չեմ, ի տարբերություն Զանետտիի և Ստանկովիչի, ովքեր պատմություն են կերտել այս ակումբում: Ես գիտեմ, որ ի վիճակի էի խաղալ ինչպես ես գիտեմ, բայց ես համոզված եմ, որ ես կխաղամ ավելի լավ'':

Ստրամաչչիոնիի ապագայի մասին.

''Նա ինձ միանգամից ասա, թե ինչ անեմ: Նա լավ մարզիչ է, և ես այն մարդը չեմ, որ պետք է որոշի նրա ապագան: Ես հուսով եմ, որ կկարողանամ մնալ այստեղ շատ երկար: Իմ նախընտրած դի՞րքը: Ես ցանկանում եմ խաղալ դաշտի կենտրոնում'':

Դուք հաջորդ Բոբա՞նն եք.

''Բոբանը ռոսսոներրո էր, իսկ ես ներաձուրրո եմ'':

Վրսալկոյի և Մոդրիչի մասին

''Մոդրիչը ֆենոմենալ խաղացող է, հիանալի կլիներ նրան տեսնել այստեղ, բայց կարծում եմ, որ նա կմնա Ռեալ Մադրիդում: Վրսալկոն իմ ընկերներից է, նա շատ տաղանդավոր է և լավ տղա է, բայց դա Ինտերը պետք է որոշի'':

sempreinter.com
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 878 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Tigran   (16.05.2013 02:37) [Материал]
es Vrsalkoyi xaxy chem tesel,bayc inc tvuma kovacici nman lavna

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz