Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 1 » Կովաչիչ ՛՛Երազանք, որն իրականություն դարձավ՛՛ (լուսանկարներ)
03:42
Կովաչիչ ՛՛Երազանք, որն իրականություն դարձավ՛՛ (լուսանկարներ)

Ինտերի նորեկ՝ երիտասարդ փլեյմեյքեր Մատեո Կովաչիչն այսօր նույնպես Միլանում էր, նա Սան Մատտեո հիվանդանոցում անցավ իր բուժզննումը, որից հետո իր առաջին հարցազրույցը տվեց Inter Channel-ին.

՛՛Սա ինձ համար երազանք է, որն իրականություն դարձավ, ես իսկապես բառեր չունեմ արտահայտելու ուրախությունս: Կարող եմ միայն ասել, որ ես հայտնվել եմ այս ֆանտաստիկ վայրում և ամեն ինչ կանեմ, որպիսի Ներաձուրրիի երկրպագուները երջանիկ լինեն՛՛:

Երեկ երեկոյան դու մարզվում էիր Բոսնիայում, քո նախկին թիմի հետ, այնուհետև դու 400 կմ ճանապարհ անցար մեքենայով, հետո ինքնաթիռով ժամանեցիր Ինտեր: Սա երազանքի պե՞ս է.

՛՛Այո, ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ: Ես մարզվում էի Դինամոյում, մարզիչս կանչեց ինձ և ասաց, որ ես գալիս եմ, որպիսի խաղամ Ինտերում: Ես ասացի ՛՛Լո՞ւրջ եք ասում՛՛: Սա կարծես երազանք լինի ինձ համար և ես չեմ կարողանում բացատրել, թե ինչ եմ զգում այն պահին: Ես իսկապես երջանիկ եմ, որ այստեղ եմ, քանի որ Ինտերը մեծագույն թիմ է, և ես ցանկանում եմ ցույց տալ իմ լավագույն որակներն այստեղ՛՛:

Ի՞նչ է Ինտերը նշանակում քեզ համար.

՛՛Երբ ես դեռ երեխա էի, Ինտերը շատ տիտղոսներ էր նվաճում: Ես մարզվում էի և մասնակցում կամպուսներին, Ինտերը շատ կարևոր էր ինձ համար: Նրանք Եվրոպայի և Իտալիայի հզոր թիմերից մեկն են: Ես ուրախ եմ, որ այսպիսի ակումբ եմ տեղափոխվել, և ցանկանում եմ այստեղ մնալ երկար ժամանակ՛՛:

Ո՞վ է քո նախընտրած խաղացողը Ինտերում.

՛՛Այստեղ շատ կան լավ խաղացողներ, ինչպես օրինակ, Կասսանոն և Գուարինը: Ես հուսով եմ, որ կկարողանամ իմ լուման ներդնել և օգնել թիմին առաջնությունում՛՛:

Ո՞րն է քո նախընտրած դիրքը

՛՛Ես սիրում եմ խաղալ կիսապաշտպանության կենտրոնում՛՛:

Երկրպագուները երջանիկ են, որ դու այստեղ ես: Ինչ ես կարծում, ի՞նչ կարող ես տալ նրանց.

՛՛Առաջինը ես կցանկանայի շնորհակալություն հայտնել նրանց, քանի որ ես լսել եմ, որ նրանք շատ ուրախ են, որ ես միացել եմ թիմին: Այս պահին, այն ինչ ես կարող եմ անել, դա նրանց շնորհակալություն հայտնելն է, և հուսով եմ, որ շուտով կհանդիպեմ նրանց հետ՛՛:

   

Inter.it

Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 914 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3
3 Adriano   (01.02.2013 15:23) [Материал]
lava iran lav kdrsevori,prosto en Silvestren xi mnac chjogi vochmek ira masin chi xosum

2 ashxen91   (01.02.2013 11:49) [Материал]
erevuma vor Morattin qo het mec huysera kapum, nenc vor` Не подведи!!!! ^_^

1 ashxen91   (01.02.2013 11:41) [Материал]
Intery 3 hogu erazanq irakanutyun dardzrec es dzmer 130

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz