Կովաչիչ. Ես լսում էի, թե ինչպես էին ֆաները վանկարկում իմ անունը
Միլանյան դերբիում Ինտերի կիսապաշտպան Մատեո Կովաչիչի` խաղադաշտ մուտք գործելուց հետո թիմի գրոհները սկսեցին ավելի նպատակային իրականացվել: Խաղից հետո Կովաչիչն անդրադարձել է իր առաջին դերբիին.
«Մենք լավ հանդիպում անցկացրեցինք: Սա առաջին Derby della Madonnian-ն էր, որին ես մասնակցում էի: Ես լսում էի, թե ինչպես էին ֆաները վանկարկում իմ անունը մինչ խաղադաշտ մտնելս, և դա հիանալի էր: Շնորհակալություն եմ հայտնում Ստանկովիչին բարի խոսքերի համար, ես նախատեսում եմ ընթրել նրա հետ, որպեսզի մենք կարողանանք զրուցել միմյանց հետ: Շնորհավոր Սուրբ Ծնունդ»: