Գլխավոր էջ » 2014 » Օգոստոս » 24 » Լավ նորություններ լազարեթից
23:36
Լավ նորություններ լազարեթից

Corriere dello Sport-ը այսօրվա իր համարում լավ նորություններ է հաղորդել Ռոդրիգո Պալասիոյի վերականգնողական արդյունքներից: Պալասիոն շարքից դուրս է եկել կոճի վնասվածքի պատճառով: Նա արդեն կարող է լինել Տորինոյի դեմ հայտացուցակում, իսկ արդեն երկրորդ տուրի Սասսուոլոյի դեմ խաղում կարող է օգնել իր թիմին, հաշվի առնելով հավքականների հանդիպումների հետ կապված ընդմիջումով:

Ինտերի ևս երկու ֆուտբոլիստներ վնասվածքի պատճառով չկարողացան մեկնել Իսլանդիա` Ստյարնանի դեմ խաղին: Յուտո Նագատոմոն և Գարի Մեդելը վերադարձել են ընդհանուր խումբ և մարզվում են ընդհանուր խմբում: Շատ հավանական է, որ Գարի Մեդելը իր առաջին հանդիպումը անցկացնի Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆ փուլում:

Կատեգորիա: Վնասվածքներ | Դիտումներ: 1029 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz