Գլխավոր էջ » 2013 Ապրիլ 9 » Լելե Օրիալին կարող է վերադառնալ!
18:27 Լելե Օրիալին կարող է վերադառնալ! |
Լելե Օրիալին մոտ է Ինտեր վերադառնալուն: Աշխարհի նախկին չեմպիոնը այդ մասին խոսել է "Undici” հաղորդաշարի ընթացքում. ''Ինտերն իմ տունն է, մի քիչ դառնություն կա, բայց մի գեղեցիկ օր, վաղ, թե ուշ, ես կվերադառնամ'': Եթե Օրիալին վերադառնա, մեծ է հավանականությունը, որ Մարկո Բրանկան պետք է հավաքի ճամպրուկները. ''Մենք աշխատել ենք նրա հետ միասին, բայց մի քանի տարի առաջ հրաժեշտ ենք տվել իրեր և այլևս չենք շփվում: Ինձ առաջարկում էին աշխատել Ֆիորենտինայում, բայց չստացվեց'': Ինտեր վերադառնալու մասին. ''Ես Ինտերում անցկացրել եմ 30 տարի: Նա իմ կյանքի մի մասն է: Առանց ինձ, Ինտերը անկո՞ւմ ապրեց: Դա ուղղակի զուգադիպություն էր'': Մանչինիի մասին. ''Մանչինին երբեք չի մոռանա, որ նրան հեռացրեցին Մուրինյոյի համար: Մենք մնում ենք լավ ընկերներ, և ես կարծում եմ, որ նա կվերադառնա Իտալիա: Թեև Անգիայում նա շատ լավ է իրեն զգում'': Մոուրինյոյի մասին. ''Բարսելոնայի հետ նկարները դեռ մեր հեռախոսների մեջ են: Անմոռանալի պահեր են և շատ գեղեցիկ: Նա հիանալի կարողանում էր մոտիվացնել խաղացողներին, նա կարողանում էր ոչնչից ոգևորել թիմին, ինչպես ոչ ոք չի կարող'': Ինտերի մեկ այլ պատմական դեմքի` Ֆակետտիի մասին. ''Նա ինձ համար ընկեր էր և եղբայր: Նա օրինակ էր բոլոր խաղացողների համար: Կարծում եմ, նա մինչ օրս անփոխարինելի է: Կալչոպո՞լին: Ես չեմ ցանկանում խոսել այդ մասին'': interlive.it
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3 | |||
|