Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 24 » Լոթար Մաթեուս. Հիանալի մեկնարկ, բրավո Մացցարի
21:36
Լոթար Մաթեուս. Հիանալի մեկնարկ, բրավո Մացցարի

Itasportpress.it-ը հարցազրույց է տպագրել Ինտերի լեգենդ Լոթար Մաթեուսի հետ, որում գերմանացին զարմանք է հայտնել Ինտերի խաղի և մեկնարկի վերաբերյալ.

«Մացցարին հիանալի մարզիչ է, և նորություն չէ, որ նա կարողացավ այսքան արագ թիմին նոր մտքեր հաղորդել, նոր մակարդակի բարձրացնել տակտիկական կողմը և ցույց տվեց արդյունք, որն ինձ զարմանք հաղորդեց դրական առումով:

Ես դիտել եմ Ինտերի մի քանի հանդիպում այս մրցաշրջանում և նկատել եմ, որ այժմ ոչ թե մեկ, երկու կամ երեք ֆուտբոլիստ է կարևոր դեր խաղում թիմում, այլ յուրաքանչյուրը: Նրանցից յուրաքանչյուրը հսկայական աշխատանք է տանում իր դիրքում:

Մրցաշրջանի սկզբում Սկուդետոյի համար պայքարը վերագրում էին Յուվենտուսին և Նապոլիին, սակայն Ինտերի դրական կողմն այն է, որ թիմը չի խաղում եվրոգավաթներում և այդ իսկ պատճառով ներաձձուրիները կարող են կենտրոնանալ Ա սերիայի վրա և մրցակցել չեմպիոնության համար»:

Աղբյուր` Itasportpress.it
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 926 | Ավելացրեց: Artur | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz