Գլխավոր էջ » 2014 Հունվար 12 » Մացարի. Ես այլևս չեմ խոսի մրցավարության մասին
01:56 Մացարի. Ես այլևս չեմ խոսի մրցավարության մասին |
Ինտերի գլխավոր մարզիչ Վալտեր Մարցցարին Ուդինեզեյին պարտվելուց հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Ներկայացնում ենք կրճատումներով: «Մեր խաղը դեռ կառուցվում է: Այժմ մեքն պետք է կենտրոնանք Ա սերիայի վրա 100%-ով վերականգնված Միլիտոյի հետ: Նրա վերադարձը լավ լուր է, և ես համոզված եմ, որ այդունքը կսկսի գալ: Մենք պետք է լավ խաղ ցուցադրենք Կիևոյի դեմ: Մենք պետք է փոխենք իրավիճակը: Ինտերը դուրս չէ՞ր մնացել Գավաթից այսքան վաղ 2002. Իսկ մինչ այդ Ինտերը 14 տարի բաց չէր թողել Եվրոգավաթները. դա ավելի վառ է ներկայացնում, թե ինչի միջով է անցնում Ինտերը: Ակումբում փոխվեց սեփականատերը այսքան տարի հետո: Վերականգնման տարի. ինչպես կցանկանաք` անվանեք: Բոլորն էլ հասկանում են, թե ինչի միջով ենք մենք անցնում: Թիմը միասնական է, այն ոգի ունի:Մենք ունենք 8 ֆուտբոլիստ, որոնց պայմանագրերն ավարտվում են այս տարի, ինչը շատ բան է ասում կազմի երիտասարդացման մասին: Մենք ցանկանում ենք բարձրանալ այնքան, որքան կարող ենք: Երաշխի՞ք. ես եկա հունիսին և ասացի, որ պետք է գնահատեմ ներկայիս կազմը: Ես դա արեցի, այժմ ես կփորձեմ վերանայել այն: Որակավորում Եվրոպայի լիգայո՞ւմ. Ես չեմ սահմանափակում ինձ, ինձ ճանաչողները դա գիտեն: Ես դուրս եմ բերում խաղացողներին յուրաքանչյուր խաղի հաղթելու նպատակով: Ներկա պահին 11 մետրանոցը վերածվել է հումորի: Ես հանգիստ քննարկել եմ դա 17 խաղերի ընթացքում: Այս անգամ մենք կորցրեցինք ևս 3-ը, սակայն բավական է խոսել այդ մասին: Մինչ մրցաշրջանի ավարտը ես չեմ խոսի մրցավարության մասին. ոչ ոք չի կարող ասել, որ Մացցարին դժգոհեց մրցավարությունից: Դուք տեսաք, թե ինչ էր կատարվում, որտեղ դրված էր Գավաթի խաղարկության հաջորդ փուլի ուղեգիրը: Այլևս ես չեմ խոսի: Բոտտա՞. Նա այն խաղացողներից է, ում ես պետք է գնահատեմ: Նա լավ է մարզվել, չնայած, որ նոր է վերադարձել վնասվածքից հետո: վերականգնումը լավ է ընթանում: Ինձ դուր եկավ այն, ինչ տեսա»:
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3 | |||
|