Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 7 » Մացցարի. Ցանկանում եմ գրավել ֆաների վստահությունը
22:47
Մացցարի. Ցանկանում եմ գրավել ֆաների վստահությունը

Վալտեր Մացցարին Լուգանոյի հետ հանդիպումից հետո զրուցել է Inter Channel-ի հետ:

«Դրական կողմն այն է, որ մարզավիճակ է ձեռքբերում Միլիտոն: Նա լավ տեսք ուներ այսօր: Իհարկե, շատ պետք է աշխատի լավ մարզավիճակում հայտնվելու համար:

Այսօրվա հանդիպման նպատակն էր, որ այն խաղացողները, ովքեր քիչ խաղային ժամանակ են ունենում, ցույց տան իրենց ունակությունները: Զգացվում էր, որ նրանք դեռ հավասարակշռված չեն, սակայն դա սպասելի էր: Դա ցույց է տալիս, որ եթե դու լավ մարզավիճակում չես, դժվար կլինի մրցակցել:

Բաց թողած գնդակները կարևոր չեն, դրանք տեղի չեն ունեցել Ա սերիայում: Շատ հաճելի է, որ երկրպագուները իմ անունն էին հնչեցնում: Շնորհակալություն եմ հայտնում նրանց և ես կանեմ հնարավորը, շնորհակալություն աջակցության համար»:

Աղբյուր` Inter Channel  
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 1006 | Ավելացրեց: Artur | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz