Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 22 » Մացցարի. Եթե Մորատին որոշում է կայացրել, դա Ինտերի օգտին է
12:18
Մացցարի. Եթե Մորատին որոշում է կայացրել, դա Ինտերի օգտին է

Սասուոլոյի հետ հանդիպումից առաջ Վալտեր Մացցարին անդրադարձել է թիմի ներկայիս վիճակին և ակումբի վաճառքի վերաբերյալ հրապարակումներին:

Ինչպե՞ս է թիմն ընդունում նոր ժամանակահատվածի գալուստը, ինչպե՞ս եք դուք ընդունում դա.

«Ինչպես արդեն նշել եմ, դա ինձ նորմալ է թվում: Ես աշխատում եմ թիմի հետ խաղադաշտում, քանի որ դա մեր հետաքրքրությունների ոլորտից է: Այո, ես երեկ հանդիպել եմ Մասիմո Մորատիին: Նախագահը հետաքրքրվում էր մեր տակտիկայով, քանի որ այսօր մենք խաղալու ենք բարդ մրցակցի հետ»:

Ինչպե՞ս է Միլիտոն.

«Նա հանգսիտ տեսք ունի, սակայն երբ խոսքը գնում է արագության մասին, նա շատ ավելի լավ վիճակում է: Նրան ժամանակ է անհրաժեշտ, և մենք չպետք է ճնշում գործադրենք նրա վրա»:

Ձեզ տպավորո՞ւմ է Նապոլին.

«Ինձ հետաքրքրում է միայն Ինտերը»:

Կարո՞ղ է Տոհիրի գալուստը նոր էնտուզիազմ բերել.

«Եթե նախագահը որոշում է կայացրել, ուրեմն դա Ինտերի օգտին է` հաշվի առնելով նրա հսկայական սերը դեպի Ինտեր: Մենք պետք է ընդունենք դա, ըստ երևույթին, ամբողջ տեղի ունեցածն անհրաժեշտություն է: Ֆուտբոլը փոխվում է: Այս փոփոխությունները նոր մղում կտան ակումբին»:

Սասուոլոն խաղում է 3 հարձակվողով, դա կարո՞ղ է խնդիրներ առաջացնել ձեր 3 պաշտպանների համար.

«Ես չեմ կիսվի տակտիկական լուծումներով խաղից առաջ»:

Կարո՞ղ է Ալվարեսը խլել Կովաչիչի խաղային ժամանակը.

«Խաղային ժամանակի առումով` ոչ: Խաղում է նա, ում մոտ դա ավելի լավ է ստացվում: Դա վերաբերում է նաև այդ դիրքին»:

Համաձա՞յն եք Curva Nord-ի փակման հետ.

«Այն, ինչ ես եմ տեսել, ոչ: Սակայն ես չեմ կարող հստակ պատասխանել, քանի որ տեղյակ չեմ` իրականում ինչ է տեղի ունեցել»:

Ինչպիսի՞ մարդ է Տոհիրը.

«Ես անձնապես նրան չեմ ճանաչում: Կարդացել եմ նրա մասին միայն թերթերում: Ես ունեմ այլ բաներ, որոնց մասին պետք է մտածեմ հենց հիմա: Ես փորձում եմ իմ ներդրումն ունենալ թիմում, որ այն աճի: Մնացած ամեն ինչը չունի մեծ նշանակություն ինձ համար»:
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 859 | Ավելացրեց: Artur | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 Artur   (22.09.2013 14:43) [Материал]
Մեջբերում (tiko11): amen inchov gerazancuma Taiderin...n
երևի հլը պտրաստ չի ոչ ֆիզիկականով ոչ էլ Մացարիի տակտիկային

1 tiko11   (22.09.2013 14:15) [Материал]
bayc xi Kovacicin Rikii hetevic chi xaxacnum orinak Taiderin er mcre juvei xaxin karar ira tex Kovacicin mcner... amen inchov gerazancuma Taiderin...

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz