Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 2 » Մացցարի.Գուարինը հաճախ է գնդակ կորցնում
20:15
Մացցարի.Գուարինը հաճախ է գնդակ կորցնում

Վալտեր Մացցարին գոհ է խաղից, որը ցուցադրեց Ինտերը Ռոմայի դեմ խաղում: Sky Italia-ին տված հարցազրույցում Մացցարին նշել է.

«Մենք անցացրեցինք շատ լավ առաջին խաղակես, մեզ պակասում էր միայն գոլը: Ես գոհ եմ Ա սերիայի լավագույն թիմերից մեկի դեմ ցուցադրած մեր խաղից: Մենք այստեղ էինք ֆուտբոլ խաղալու համար: Մենք այս տարի զբաղվում ենք խաղի կառուցմամբ, և ես գոհ եմ, թե ինչպես իմ ֆուտբոլիստները մոտեցան խաղին»:

«Այս մրցաշրջանում բախտը մեզանիս եեք է թեքել: Մեզ չի բավարարում 5-6 միավոր: Սեփական հարկի տակ շատ խաղերում մենք ստիպված էինք բավարարվել ոչ ոքիով»:

«Ընդմիջմանը Ալվարեսն ասաց, որ զգում է նույն ցավը, ինչ Յուվենըտուսի դեմ խաղում էր: Այդ ժամանակ ես ասսացի, որ մարզվի Էռնանեսը: Ես չէի ցանկանում փոխարինել Ալվարեսին, քանի որ նա լավ հանդիպում էր անցկացնում, սակայն ես չէի ցանկանում ռիսկի դիմել նրա առողջության հարցում»:

«Ցավոք, Տորինոյի դեմ կխաղանք առանց Սամուելի, իսկ նա սկսել էր հիշեցնել իր լավագույն ժամանակները»:

«Մեզ չի բավարարում միայն մեկ գոլը: Մեզ անհրաժեշտը մեկը, ով ոտքն առաջ կմեկնի և կբերի սեփական հարկի տակ 3 միավոր: Իրականում թիմը բավականին լավ է խաղում»:

«Ի՞նչ նպատակներ է դնում իր առջև Ինտերը հաջորդ տարվա համար.Այս տարի ես կգնահատեմ կազմը: Մրցաշրջանի վերջում մենք կորոշենք` ով կմնա, ով` ոչ: Այժմ մեր նպատակն է զբաղեցնել հնարավոր բարձր հորիզոնականը»:

«Գուարինը կարող է մի քանի անհաջող խաղեր անցկացնել, սակայն վերջին շրջանում նա մասնակցում է մեր շատ գոլային պահերին: Երբեմն նա շատ հաճախ է կորցնում գնդակը, սակայն բավականին լավ է հանդես գալիս այս մրցաշրջանում»:

«Զանետտի՞. Նա փոխարինեց Ջոնատանին: Ես արդեն ուղարկել էի Դ'Ամբրոզիոյին մարզվելու, սակայն վերջին րոպեներին մեզ անհրաժեշտ է փորձ, այդ իսկ պատճառով խաղադաշտ մտավ Զանետտին: Դ'Ամբրոզիոն մարզվում է բոլոի հետ և հասկանում է` ինչ եմ ես ցանկանում նրանից»:
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 975 | Ավելացրեց: Artur | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz