11:59 Մացցարի. Կովաչիչը Ինտերի ապագան է |
Վալտեր Մացցարին մամուլի ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին:
«Մենք սխալներ ենք թույլ տալիս և պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Կան սխալներ, որոնք խաղացողների չիմացության արդյունք են, դրանք կապ չունեն խաղի կազմակերպման հետ: Անհատական սխալները հոգեբանական հարցեր են»: Իկարդիի մասին.«Կարծում եմ, որ մենք օգնում ենք նրան աճել, իսկ նա պետք է ուշադիր լսի մեր հրահանգները»: Կովաչիչը ապագա ունի Ինտերում.«Նա շատ տաղանդավոր է, դրա հետ միասին շատ երիտասարդ: Վերջին խաղերը դիտելով, ես կարծում եմ որ նա հասկացավ մեր ծաղի կարևոր կողմերը, որոնց շուրջ մենք աշխատում էինք ամբողջ մրցարջանում: Նա ավելացրել է տակտիկայում, դարպասին կատարած հարվածներում և վերջին փոխանցումում: Համոզված եմ, որ նա կդառնա կարևոր խաղացող Ինտերի համար»: Ինչն է պատճառը, որ խաղի ընթացքում հաշվի մեջ առաջ անցնելուց հետո գնդակ եք բաց թողնում.«Սա տարօրինակ մրցաշրջան է: Մենք պետք է սովորենք արագորեն կանխորոշել խաղի ելքը: Մենք հաճախ բաց ենք թողնում մեր պահերը, իսկ մրցակիցն առաջին իսկ հնարավորության դեպքում գրավում է մեր դարպասը»: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
20151 Milano, Italie
+33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com