13:36 Մացցարի.«Կովաչիչը թիմի հիմքն է, Լավեսսի... » |
Վալտեր Մացցարին հարցազրույց է տվել Տորինոյի դեմ խաղից առաջ: Ներկայացված են հարցազրույցի առավել հետաքրքիր հատվածները: -Ի՞նչ է անհրաժեշտ Տորինոյին հաղթելու համար: -Տորինոն լավ ֆուտբոլիստներ և լավ մարզիչ ունի: Սա փորձություն կլինի մեզ համար, և ինձ էլ հետաքրքիր է, թե ինչպես թիմը կպայքարի առաջնությունում առաջին 3 միավորների համար: Մինչ այժմ մեզ մոտ ամեն ինչ ստացվում է: Ինձ դուր եկավ թիմի խաղը ԱՄՆ-ում և ԵԼ-ում: Տեսնենք` ինչ ցույց կտան տղաները Տորինոյյի դեմ խաղում: -Գո՞հ եք տրանսֆերային քաղաքականությունից: -Այո, ես գոհ եմ թիմից: Ակումբը լավ աշխատեց իմ առաջարկների և ակումբի սահմանափակումների հիմքի վրա: Սակայն իմ տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստները պետք է ցուցադրեն իրենց լավագույն որակները: -Ի՞նչ կասեք Մեդելի մասին: -Նա լավ տպավորություն է թողնում: Նա շատ դիմացկուն է: Որոշում կկայացնեմ խաղից առաջ: -Կտեսնե՞նք Կովաչիչին երկրորդ հարձակվողիդերում: -Գլխավորը նրան գնդակ փոխանցելն է, երբ Կովաչիչը գտնվում է ճիշտ դիրքում, երբ նրա առջև կա ազատ տարածություն: Նա գիտի` ինչի վրա աշխատել. հարվածներ և ֆիզիկական որակներ: Նա ճիշտ ճանապարհին է: -Ովքե՞ր են թիմի հիմքը: -Մեր թիմի հիմքն այն է, որը դուրս եկավ Ստյարնանի դեմ խաղին: Իհարկե, հիմնական հույսերը Կովաչիչի, Պալասիոյի, ով այժմ վերականգնվում է, Հանդանովիչի, ով միշտ հուսալի է, Վիդիչի և Ժուանի վրա են: Իրավիճակն, իհարկե, կարող է փոխվել: -Կցանկանայի՞ք նորից աշխատել Լավեսսիի հետ: -El Pocho-ն լավ մարդ և լավ խաղացող է: Նա այժմ այլ թիմում է, դուք պետք է խոսեք Աուզիլիոյի և նախագահի հետ: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
20151 Milano, Italie
+33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com