Ինտերի գլխավոր մարզիչ Վալտեր Մացցարին կիսվել է իր մտքերով Իտալիայի Ա Սերիայի Լացիո-Ինտեր հանդիպումից հետո, որտեղ միլանյան ակումբը պարտվեց նվազագույն հաշվով:
"Գիտեինք, որ մեզ դժվարին հանդիպում է սպասվում: Հանդիպման ելքը վճռվում է սխալներից, որոնք կատարում են ֆուտբոլիստները և այն որոշումները, որոնք կայացնում են մրցավարները:
Մրցավարը պարտավոր էր նշանակել 11 մետրանոց հարված Դիասի կատարած խախտման համար Ռոլանդոյի դեմ և ինքը` պաշտպանը պետք է հեռացվեր խաղադաշտից:
Մեր բախտը չբերեց Լացիոյի դեմ խաղում: Դա 100 տոկոսանոց 11 մետրանոց էր: Այս պահին ես ասում եմ այն, ինչ մտածում եմ:
Բայց հարկ է նշել, որ մեր պաշտպանությունը գործեց շատ վատ Կլոզեյի գոլի պահին: Գերմանացին հիանալի հարվածեց և գրավեց մեր դասպասը" - ասել է Մացցարին:
eeeeeeeeeee........2004 tvic Interin balet em anum u misht tesel te vonc en mrcavarner@ Interin qcum u yerbeq karevor xaxerum interi ogtin voroshum chen kayacnum