Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 30 » Մացցարի. Խաղում էինք խայտառակ խաղադաշտում
23:57
Մացցարի. Խաղում էինք խայտառակ խաղադաշտում

Չնայած միավորների կորստին` Վալտեր Մացցարին շնորհավորեց իր խաղացողներին Radio Uno Rai-ի եթերում:

«Ինձ դուր եկավ այս Ինտերը, սա լավ խաղ էր` չնայած, որ գործեցինք մի քանի սխալ: Առաջին կեսում մենք պետք է խփեինք 3-4 անգամ, բայց գնդակը չէր ցանկանում հայտնվել դարպասում: Կալյարին լավ թիմ է, և մենք չէինք սխալվում մինչ գնդակ բաց թողնելը»:

Մացարին հավելեց.«Մենք միշտ ձգտում ենք հաղթել, և այսօր արժանի էինք 3 միավորի` հաշվի առնելով, թե ինչպես էինք խաղում: Իմ փոփոխությունները բերեցին մեր գոլին, իսկ վերջում մեզ գրեթե հաջողվեց երկրորդ գնդակը խփել: Մատեո Կովաչիչը սկսում է հասկանալ իր դերը թիմում, և կարողանում է դա անել շատ լավ, սակայն խայտառակություն էր, թե ինչ խաղադաշտում էինք մենք խաղում: Ամբողջությամբ ջրի մեջ գտնվող դաշտը թույլ չէր տալիս ցույց տալ մեր պոտնեցիալը, սակայն ես տեսա թիմ, որը լավ էր խաղում` չնայած վերկանգնման համար ունեցած քիչ ժամանակին»:

«Տղաները սկսեցին շատ լավ` չնայած ծանր դաշտին: Ժամանակ առ ժամանակ մեր խաղը շատ լավ տեսք ուներ: Տղաները լավ էին խաղում, Սամիրը մեզ օգնեց: Մենք պետք է ավելի չար լինենք, պետք է պահպանենք արդյունքը: Երևի հենց սա պետք է ասեմ իմ խաղացողներին, սակայն ես չեմ բողոքի նրանցից»:

Բելֆոդիլի խաղի մասին նա ասաց հետևյալը.«Բելֆոդիլը լավ էր խաղում մինչ հոգնելը: Նա, սակայն, երիտասարդ է, և ժամանակ է պետք իր ամբողջ պոտենցիալը տեսնելու համար: Դրանում է նրա տարբերությունն արդեն կայացած աստղերից»:

Մացցարին անդրադարձել է նաև Մոնտելլայի խոսքերին.«Ակնհայտ է, որ նա ցանկանում է ցույց տալ, որ միշտ հանգիստ է, նա իրեն լավ չէր զգում խաղի վերջում: Ես ասացի, որ Ֆիորենտինան կարող է հավակնել Սկուդետտոյին: Ի տարբերություն նրա` ես դա չասացի խաղից առաջ, ես չէի պատասխանում Ինտերի վերաբերյալ իր խոսքերին, սակայն նա շարունակում է խոսել, սակայն չի ստուգում որոշ փաստեր: Բացի այդ, մենք պետք է նշենք, որ Ինտերը կրճատել է խաղացողների աշխատավարձերը 190 մլն եվրոյից 80 մլն-ի, և այլ թիմեր հասցրել են շրջանցել մեզ: Դա կարծիք չէ, դա մաթեմատիկական փաստեր են, սակայն եթե նա ցանկանում է խոսել այլ թիմերի մասին... »:

Աղբյուր` Radio Uno Rai
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 1032 | Ավելացրեց: Artur | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 ashxen91   (01.10.2013 03:00) [Материал]
գրեթե հաջողվեց երկրորդ գնդակը խփել)))))

lav er lol

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz