Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 31 » Մացցարիի հարցազրույցը Ատալանտայի դեմ խաղից հետո
21:41
Մացցարիի հարցազրույցը Ատալանտայի դեմ խաղից հետո

Ինտերի գլխավոր մարզիչ Վալտեր Մացցարին մեկնաբանել է Իտալիայի Ա Սերիայի 10-րդ տուրի Ատալանտա Ինտեր հանդիպման արդյունքը(1-1):

"Մենք պետք է առաջադիմենք բազմակի ուղղություններով, դժվար է խաղալ Բերգոմոյում, բայց ամեն դեպքում ես գտնում եմ, որ մենք կարող էինք հաղթել այս խաղում: Մի կողմից Ինտերը գտնվում էր ոչ բարվոք ֆիզիկական վիճակում, իսկ մյուս կողմից մենք խաղադաշտում հանդիպել էինք լավ պատրաստցած և ագրեսիվ թիմի հետ: Մենք պարտավոր էինք Դենիսի նկատմամբ ավելի ուշադիր գործեինք, չտալով նրան ազատություն":

"Նաև կա այդպիսի կարևոր գործոն, ինչպիսին է գոլեր խփելու ունակությունը: Այդ իսկ պատճառով այժմ մեզ չի հերիքում Դիեգո Միլիտոն: Մենք պարտավոր ենք բարելավել մեր խաղը, սակայն ես կարծում եմ, որ մենք պետք է հաղթեինք Ատալանտաին, բայց կրկնում եմ դժվար է խաղալ այստեղ: Ես շնորհավորեցի Կոլանտուոնին և Մարինոին իրենց աշխատանքի համար: Հանդանովի՞չը: Բժիշկը ասաց, որ նա ուժեղ հարված է ստացել և վաղը ամեն ինչ պարզ կդառնա:"
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 1038 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz