Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 14 » Մացցարին պատասխանել է Դե Լաուրենտիսին
22:41
Մացցարին պատասխանել է Դե Լաուրենտիսին

Ֆիորենտինայի հետ հանդիպումից առաջ մամուլի ասուլիսի է մասնակցել Ինտերի գլխավոր մարզիչ Վալտեր Մացցարին: 

Ինչպես է Միլիտոյի, Էռնանեսի և Կովաչիչի վիճակը.«Այդ մասին կմիանանք այսօրվա մարզումից հետո: Միլիտոն խնդիրներ չունի, մյուս երկուսի համար կորոշեմ այսօր»:

Կպատասխանե՞ք Դե Լաուրենտիսին(Նապոլիի նախագահ նշել էր, որ Մացցարին վախենում էր վստահել նոր խաղացողներին).«Այսօր Վալենտինի օրն է, երևի նա շատ է սիրում ինձ, նա փորձում էր պահել ինձ մինչև վերջին պահը, և այդ պատճառով էլ որոշ բաներ է ասել»:

Խաղացողներին հնավարություն տալ խաղալ մշտապես. դա լա՞վ է.«Ես գնահատում եմ խաղացողների մարզավիճակը մարզումների ժամանակ: Խաղացողները գիտեն, որ հեշտ է կորցնել տեղը հիմնական կազմում: Յուրաքանչյուրը պետք է իր ամբողջ ուժերը ներդնի: Բացի այդ, մարզիչը մշտապես ունի իր մտքերը»:

Քանի՞ րոպե կարող է խաղալ Իկարդին.«Այս օրերին ես իմ մոտեցումները ներկայացրեցի խաղացողներին որոշ հարցերի վերաբերյալ: Իկարդին արդեն մարզվում է 3-4 շաբաթ: Դա բավարար է, որ ի վիճակի լինես խաղալ ավելի երկար»:

Դուք կգնեի՞ք Իկարդիին և Կովաչիչին, եթե Ձեզ այդ մասին հարցնեին ավելի վաղ.«Ես արդեն ստացել եմ այս թիմը: Օրինակ` ես տեսել եմ Բոտտային մարզումներում և որոշել եմ պահել նրան թիմում Բելֆոդիլի փոխարեն, ում համար ես դեռ տեղ չեմ գտել խաղադաշտում, այդ իսկ պատճառով էլ նա ուղարկվեց Լիվորնո, որպեսզի ապացուցի իր արժեքը: Ես ոչ մի կերպ չեմ ազդել ամառային տրանսֆերների վրա. միայն փորձել եմ ստանալ առավելագույնը նրանցից, ում արդեն ունեի»:

Ի՞նչ կասեք Վիդիչի մասին.«Ամառային տրանսֆերների մասին կխոսենք ամռանը»:

Դուք աշխատում եք 4 պաշտպանով սխեմայի վրա. դա հաջորդ մրցաշրջանի համար է, թե՞ այս.«Որոշ տակտիկական առանձնահատկությունների համար պետք է ունենալ դրան հարմարված խաղացողներ: Նապոլիում ես շաբաթներ շարունակ աշխատեցի 4 պաշտպանով սխեմայի վրա, որը մեզ տվեց 7 անընդմեջ հաղթանակ, քանի որ թիմը պատրաստ էր խաղալ 4 պաշտպանով մեկնարկից կամ խաղի ընթացքում: Ես չեմ կարող ուղղակի վերցնել և օգտագործել ցանկացած սխեմա, եթե թիմը պատրաստ չէ դրան: Ապագայում մենք կունենանք հնարավորություն խաղալ 4 պաշտպանով, ինչու ոչ»:
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 1046 | Ավելացրեց: Artur | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz