Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 18 » Մացցոլա ''Ստրաման գավառական ֆուտբոլ խաղա՞ց: Իհարկե ո'չ''
11:47
Մացցոլա ''Ստրաման գավառական ֆուտբոլ խաղա՞ց: Իհարկե ո'չ''

Սանդրո Մացցոլան պատասխանել է Ինտերի հասցեին հնչած այն բոլոր վիրավորանքներին, թե Ստրամաչչիոնիի ցուցադրած ֆուտբոլը գավառականի է նման.

 ''Միայն հիմար մարդը նոր մտքեր ու գաղափարներ չի ունենում: Ես կարծում եմ, որ Ստրամաչչիոնիի կատարած ընտրությունը խոսում է միայն նրա խելացիության և հասունության մասին'',- ասել է Սանդրո Մացցոլան TMW-ի հետ զրույցում:

''Ստրամաչչիոնին հասկացել էր, որ այդ պահին պետք է ինչ որ բան փոխել, որպիսի տուն վերադառնա դրական արդյունքով, և նա դա արեց առանց վախենալու: Տվյալ պահին այս թիմը կառուցման փուլում է և այս փուլում, որպիսի կարողանա հաղթական արդյունքներ ստանալ, կարևոր է վստահություն և հաստատակամություն ձեռք բերել'':

''Խոսքեր չկան նկարագրելու Դիեգո Միլիտոյի խաղը Տորինոյի դեմ, հիանալի էր, նա ֆենոմենալ հարձակվող է: Ժուանը իրեն շատ լավ դրսևորեց պաշտպանությունում, այս տղան իրոք լավ հատկանիշներ ունի, բայց այժմ պետք է շարունակական դարձնի իր այս խաղը'':

Սնեյդերի պոռթկման մասին.

''Դա լավ է, որ նա բարկանում է: Երբ խաղում նրան փոխարինում են, և զայրացած ռեակցիա է ցուցաբերում, դա նշանակում է, որ տղան մոտիվացված է խաղալու, ցանկանում է ինչ որ բան փոխել խաղում: Իսկ հաջորդ խաղին կփորձի անել առավելագույնը չփոխարինվելու համար'':

fcinternews.it


Դիտումներ: 819 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 1.0/17
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 tiko11   (18.09.2012 16:09) [Материал]
liovin hamadzay em Mazzolayi het.. menak mi qich hamadzayn chem Sneideri pahov.. ichqan el cankutyun@ meca u zayracac es piti cuyc chtas ayl da cuyc tas menak xaxadashtum qo xaxov

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz