Գլխավոր էջ » 2016 » Հունվար » 28 » Մանչինիի հարցազրույցը Յուվենտուսի դեմ խաղից հետո
13:22
Մանչինիի հարցազրույցը Յուվենտուսի դեմ խաղից հետո

Իտալիայի գավաթի կիսաեզրափակչում Յուվենտուսից կրած ծանր պարտությունից հետո Ռոբերտո Մանչինին պատասխանեց լրագրողների հարցերին:


Ի՞նչն այնպես չստացվեց.


- Ես կարող էի մտածել , որ կարող ենք պարտվել, բայց ոչ 3-0: Տարօրինակ խաղ ստացվեց, դժվար է նկարագրել, սակայն ամեն ինչ չափազանցվեց: Առաջին խաղակեսում մենք խաղի մեջ էինք, չնայած այն բանին , որ թույլ տեսք ունեինք: 11 մետրանոց հարվածը փոխեց ամեն ինչ, Յուվետուսը հետ քաշվեց և սկսեց սպասել մեր սխալներին, մենք նվիրեցինք նրանց երկրորդ գոլը, սա ֆուտբոլ է:


Դժվարությունները դարպասին հարվածելու հետ կապված դեռ շարունակվում են.

 

- Դա այն է ինչ մենք այժմ ունենք, մենք դժվարացանք հաջողության հասնել և արեցինք շատ սխալներ հետևում: Այո, սա նուրբ իրադրություն է , սակայն չպետք է բարոյազրկվել: Ֆուտբոլը սա է, ժամանակ առ ժամանակ ամեն ինչ գնում է սխալ , սակայն պետք է իմանալ, թե ինչպես արձագանքել այդ ամենին: Առաջնությունը փոխզիջումներով է: 


Ի՞նչպիսինն է Ձեր կարծիքը կիսապաշտպանության մասին, մասնավորապես Մեդելի մասին.


- Հանդիպել հիմա Յուվենտուսին հեշտ չէ, նրանք արտակարգ մարզավիճակում են: Մենք շատ քիչ պահեր ստեղծեցինք հարձակվողների համար: Մեդելը լավ խաղ անցկացրեց, նա խաղադաշտում առանձնանում էր:


Կասե՞ք Նապոլիի և Յուվենտուսի միջև տարբերությունը և ո՞վ է ֆավորիտը Սկուդետոյի համար պայքարում: Արդյո՞ք Ինտերը դեռ պայքարի մեջ է:


- Հենց հիմա մենք պետք է մտածենք միավորներ վաստակելու մասին և կտեսնենք թե 5-6 տուր հետո որտեղ կլինենք մենք: Նապոլին և Յուվենտուսը արժանի են իրենց հորիզոնականներին:


Մտադրություն կա՞ կիսապաշտպանությունում ձեռք բերելու մեկին, ով կարգուկանոն կհաստատի այնտեղ.


Եթե մենք հինգ ամիսների ընթացքում առաջատարների թվում ենք , ապա դա նշանակում է , որ մենք մի լավ բան արել ենք: Մենք չպետք է ամեն ինչ մի կողմ նետենք, մենք դեռ կարող ենք մեր ասելիքը ասել առաջնությունում: Հեշտ չէ գտնել ֆուտբոլիստներ ովքեր կփոխեն խաղը:


Ամենալավ լուրը Էդերի ժամանումն է, ի՞նչ կարող է նա ապահովել:


- Նա կարող է օգտավետ լինել մյուս հարձակվողների համար, քանի որ նա տարբեր է: Նա կարող է տալ ինչ-որ բան, ամեն դեպքում նա 12 գոլի հեղինակ է դարձել:


Գուարինը մեկնեց Չինաստան, երբ նայում էիք կիսապաշտպանությանը, արդյո՞ք դուք մտահոգ չէիք, քանի որ պարզ երևում էր , որ կա որակական պակաս.


- Գուարինը մյուսներից տարբերվում է, նա հիմա արդեն Չինաստանում է և մենք չենք կարող ոչինչ անել: Մեր ունեցած խաղացողներով մենք կարող ենք հասնել մեր առջև դրված նպատակներին:


Ի՞նչ եք կարծում Մուրիլյոյի կարմիր քարտի մասին.


- Կան բաներ որոնց հետ մենք համաձայն չենք, սակայն դա բոլոր մարզիչների մոտ էլ պատահում է , երբ հանդիպումը վերջանում է:

Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 915 | Ավելացրեց: gor09999 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz