Sky-ին տված հարցազրույցում Ռոբերտո Մանչինին խոսել է Ֆելիպե Մելոյի հեռացման մասին և իր զայրույթը կապել դրա հետ:
"Այնպես է ստացվում, որ հանդիպման ընթացքում ձեզ զայրացնում է ինչ որ բան, դա ֆուտբոլի մասն է կազմում: Երկրորդ խաղակեսը մենք լավ սկսեցինք, ավելի լավ քան առաջինը, որում մենք տանջվում էինք: Երկրորդ խաղակեսում հակառակը, թիմը բավականին բարելավել էր խաղը, շատերին կարող է թվալ, որ մենք ավելի լավ ենք խաղաում 10 հոգով.... Գոլերը միշտ օգնում են հարձակվողներին և բոլորի հետ լինում է այնպես, որ դու պետք է դժվարին պահերով անցնես, սակայն հարձակվողները, ինչպես արդեն ասացի, պարտավոր են օգնել միմյանց: Իկարդին պետք է հանգստություն դրսևորի և այդ ժամանակ կարող է գոլեր խփել:"
Առաջին խաղակեսում գնդակը դժվար էր տեղաշարժվում, կիսապաշտպանները, կարծես թե, մասնակցում էին դրան, երկրորդ խաղակեսում այլ էր, քանի ո՞ր տիրել էիք կենտրոնը:
"Մենք առաջին խաղակեսում դանդաղ էինք գործում ,և եթե դու չես կարողանում ֆուտբոլիստին արագ կանգնեցնել երկու գծերի արանքում, ապա դա բարդություններ է բերում: Մենք պահեր չունեինք, երբ կիսապաշտպանները և հարձակվողները կտրված էին միմյանցից, սակայն երկրորդ խաղակեսում ամեն ինչ այլ էր: Սկզբում Պերիշիչը ձախ եզրում էր, Բրոզովիչը աջ, իսկ Լյայիչը կենտրոնում, սակայն խնդիրը անհատականության մեջ չէ, այլ ոչ շատ տեղաշարուժումների: Երկրորդ խաղակեսում թիմը ավելի շատ էր վազում, հարձակվում էր՝ գտնելով ազատ տարածություն գնդակի համար և քիչ էին սխալվում: Վերջերս Պալերմոյի դեմ խաղում մենք ունեինք երկու ֆուտբոլիստ որակազրկման սպառնալիքի տակ դեղին քարտի դեպքում`՝Գուարինը և Մելոն, և ես համապատասխան ընտրությունը կատարեցի":
Իսկ ահա Mediaset Premium-ին տված հարցազրույցում Մանչինին իր խորհին դժգոհությունը հայտնեց հանդիպման մրցավար Լուկա Բանտիից:
"Ես բողոքարկեցի Մելոյի հեռացումից հետո, քանի որ դու չես կարող հեռացնել ֆուտբոլիստին խաղադաշտից այդպիսի կերպով: Սա ֆուտբոլ է: Սա հպումային խաղ է, տասնմեկը տասնմեկի դեմ, և դու չես կարող բաժանել դեղին քարտեր մեկը մյուսի ետևից: Մրցավարները շատ են զգուշացումներ տալիս և հեռացնում խաղադաշտից: Եթե նույնիսկ նայենք Մուրիլոյի երկրորդ խախտմանը Պալերմոյի դեմ խաղում, ապա մեկ ոտքը մյուս ոտքից 20 սանտիմետր հեռավորության վրա էր: Ֆուտբոլը` բասկետբոլ չէ: Ես այն ժամանակ ոչինչ չասացի մրցավարին և պարզապես հարցրեցի, ինչումն էր խախտումը: Սա արդեն երրորդ հանդիպումն է, որ մենք խաղը ավարտում ենք 10 հոգով և երկու դեպքում դա արդարացի չէր: Ինչ վերաբերվում է հանդիպմանը, ապա առաջին խաղակեսում մենք չունեինք շատ տարածություն և ինտեսիվ խաղ չէինք խաղում, սակայն ընդմիջումից հետո թիմը այլ ֆուտբոլ խաղաց: Մեն պետք է շարունակենք առաջադիմել: Իկարդիի գո՞լը: Մենք երջանիկ ենք, որ նա նորից գոլ է խփում, գոլի կազմակերպիչները` Բրոզովիչը և Լյայիչը, նույնպես լավն էին:"
|
Կատեգորիա: Հարցազրույցներ |
Դիտումներ: 925 |
Ավելացրեց: tiko11
| - Վարկանիշ -: 0.0/0 |