01:39 Մանչինինիի հարցազրույցը Յուվենտուսի դեմ խաղից առաջ |
Ռոբերտո Մանչինին խոսել է Inter Channel-ի հետ Յուվենտուսի դեմ Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումից առաջ:
Խոսելով Յուվենտուսի դեմ խաղի մասին, Մանչինին ասաց. "Սպասելի է հանդիպել մարտունակ թիմի, երբ դու արդեն կիսաեզրափակչում ես: Այս դիմակայությունը 180 րոպեից է բաղկացած լինելու, այնպես որ մենք պետք է լավ նախապատրաստվենք, որպեսզի առաջին խաղից հետո լավ արդյունքի հասնենք և հնարավորություն պահպանենք նույն կերպ նաև երկրորդ խաղին ներկայանալու": Հարցին, թե արդյոք չորեքշաբթի օրվա հանդիպումը ինչ ազդեցություն կունենա Ա սերիայում Ինտերի ելույթների վրա, Մանչինին պատասխանեց. "Սա գավաթային հանդիպում է, այդքանը: Վերջերս մենք չհավաքեցինք այնչափ միավորներ որքան առաջնության սկզբում էինք հավաքում, սակայան դեռ երկար ճանապարհ ունենք գնալու և ուղղելու հնարավորություն ևս ունենք": Եվ որպես վերջաբան Մանչինին խոսեց Յուվենտուսի դեմ հնարավոր մեկնարկային կազմի մասին. "Մենք, իհարկե, որոշ փոփոխություններ կանենք, քանի որ այս պահին մենք խաղում ենք ամեն երեք օրը մեկ: Յուվենտուսը վերականգնեց շատ միավորների տարբերությունը վերջին շաբաթների ընթացքում և նրանք շատ լավ մարզավիճակում են, սակայն մենք պետք է ծանր աշխատանք կատարենք և կռվենք դաշտում: Ինչ վերաբերվում է խաղային մարտավարությանը, ապա մենք դա կորոշենք վաղը ": |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
20151 Milano, Italie
+33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com