20:52 Մանչինի ''Ես սովոր չեմ պայքարել երրորդ հորիզոնականի համար'' |
Ներկայացնում ենք Ինտերի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի մամլո-ասուլիսը դերբիից առաջ: «Ես լավ զգացողություններ ունեմ վաղվա խաղի հետ կապված: Դերբին միշտ էլ մեծ հանդիպում է և ես հիմա ունեմ նույն զգացողությունները, ինչ բոլոր այսպիսի հանդիպումներից առաջ: Մենք լավ աշխատել ենք, և գիտենք, որ կանենք ամեն ինչ այս հանդիպման համար»:
Մարզումների և պատրաստվածության վերաբերյալ. «Թիմը լավ մարզավիճակում է: Մենք լավ ենք մարզվել, սակայն հնարավոր չէ շատ բան անել ընդամենը չորս օրում: Ինձ անհրաժեշտ է մի քիչ ավելի շատ ժամանակ, որպեսզի բոլորին կարողանամ լավ ճանաչել, և մի քանի խաղ է անհրաժեշտ, որպեսզի ավելի լավ ստանամ ընդհանուր պատկերը: Երբեք էլ հեշտ չէ, երբ թիմը մարզչի փոփոխություն է անում մրցաշրջանի կեսին, բայց դերբին այն խաղն է, որը պետք է լավ խաղալ՝ անկախ ամեն ինչից: Բազմաթիվ երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստներ կլինեն այս խաղին և սա հիանալի ներկայացում կլինի բոլորի համար: Երբ չկա ոգևորվածություն՝ անհետաքրքիր է և դժվար»:
Մրցակցի մարզչի մասին. «Պիպպոն ֆանտաստիկ արդյունքներ ունի որպես խաղացող: Նա միայն նոր է սկսում մարզչական կարիերան, և ես հուսով եմ՝ նա շատ լավ կարիերա կունենա»:
Երրորդ հորիզոնականի մասին. «Ես սովոր չեն պայքարել երրորդ հորիզոնականի համար, բայց մենք չպետք է նայենք մրցաշարային աղյուսակին: Մենք դա պետք է անենք մի քանի ամսից, իսկ այժմ եկեք կենտրոնանանք որպեսզի հավաքենք այնքան միավորներ, որքան հնարավոր է: Մենք բոլորս պետք է տանք 100%, ես, խաղացողները և մնացած բոլորը»:
Ամենահիշարժան դերբին. «Դրանք բոլորն էլ հիշարժան են և կրքերով լի: Ես հիշում եմ, երբ մենք հաղթեցինք 4-3 հաշվով, բայց մնացած բոլորն էլ լավն էին: Միլանյան դերբին միշտ էլ որոշիչ պայքար է եղել բարձր հորիզոնականների համար»:
Տակտիկայի մասին. «Շատ բան չի փոխվում, երբ դու խաղում ես երեք, չորս կամ հինգ պաշտպաններով, ամեն ինչ կախված է մենթալիտետից»:
Գուարինի մասին. «Կարծում եմ՝ Գուարինը ֆանտաստիկ կիսապաշտպան է: Կիսապաշտպանը պետք է կարողանա հարձակվել և պաշտպանվել, ամեն ինչից մի քիչ անել: Նա կարևոր խաղացող կլինի մեզ համար»:
Կովաչիչի մասին. «Կովաչիչը չափազանց տաղանդավոր տղա է: Նա դեռ երիտասարդ է, և մենք չենք կարող ակնկալել նրանից, որ երբեք սխանել չգործի: Նրան ժամանակ է հարկավոր իր ամբողջ պոտենցիալը հասկանալու համար: Այդ դիրքում խաղալը նշանակում է, որ նա պետք է նաև գոլեր խփի, իսկ նա դա կարող է անել: Մենք չպետք է շատ մեծ ճնշում գործադրենք նրա վրա»:
Մեդելի մասին. «Ես Մեդելին չէի տեսել, քանի որ նա միայն երեկ է վերադարձել»:
Էռնանեսի մասին. «Էռնանեսը լավագույն մարզավիճակում չէ այս պահին, մենք նրա մասին որոշումը կկայացնենք վաղն առավոտյան»: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
20151 Milano, Italie
+33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com