Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 5 » Մարկո Բրանկայի հարցազրույցը տրանսֆերային շուկայի վերաբերյալ
21:06
Մարկո Բրանկայի հարցազրույցը տրանսֆերային շուկայի վերաբերյալ

Ձեզ ենք ներկայացնում Մարկո Բրանկայի բացառիկ հարցազրույցը, որը նա տվել է Sky Sport 24-ի լրագրող Անդրեա Պավենտիին.

Անդրեա Ռանոկկիան, կարծես թե, դարձել է այն պաշտպանը, ով այս մրցաշրջանում ամենադրական ելույթներն է ունենում: Հնարավո՞ր էր արդյոք նրա վաճառքը այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ.

՛՛Այս հարցին երկու ձև կարող եմ պատասխանել, միանգամից ասեմ ՛՛ոչ՛՛ կամ ավելի լավ բացատրեմ իրավիճակը: Այս պատմության մեջ երբեք այլ բան չի եղել, Անդրեան միշտ առաջինն էր, ով ընդունում էր, որ անցած մրցաշրջանում չի խաղացել այնպես, ինչպես պետք է որ խաղար: Մենք երբեք ամենափոքր ցանկություն անգամ չենք ունեցել վաճառել նրա, քանի որ երբ դուք որոշում եք կայացնում խաղացողի համար, ապա պետք է ճիշտ գնահատեք նրա արժեքը: Եվ եթե ինչ որ բան ճիշտ չի ընթանում և ազդում է նրա հնարավորությունների վրա, ապա պետք է համբերություն ունենալ և հասկանալ, թե ինչու է այդպես: Մենք միշտ ունենք այդ հանդուրժողականությունը և ի ուրախությում մեզ Անդրեան նույնպես ունի այն, և մենք միասին աշխատում ենք, որպիսի նա կարողանա վերադառնալ իր նախկին մարզավիճակին՛՛:

Եկեք խոսենք երկու տրանսֆերների մասին, որոնք հաջողությամբ չավարտվեցին՝ ինչո՞ւ Լավեցցին և Լուկասը այսօր Ինտերի խաղացողներ չեն.

՛՛Շատ պարզ պատճառով, քանի որ մեր հնարավորություններով մենք կարողացանք առաջ շարժվել ավելի շուտ, շատ ավելի շուտ, քան մյուսները: Ինչ վերաբերվում է ժամանակին, ապա ասեմ, որ մենք պետք է տրանսֆերային ժամանակի հետ համատեղ քայլենք, քանի որ առաջին բանը, որ ես կցանկանայ ասել այս սպորտը մեկնաբանողներին, որը մենք իսկապես սիրում ենք, այն է, որ մեկնաբանողի աթոռին նստած նկատի ունեցեք նաև տվյալ պահի տնտեսական իրավիճակը: Այսպիսով մենք սկսեցինք մյուսներից առաջ, բայց և բոլորից շուտ իրացրեցինք կոնկրետ փոփոխություններ, ես չեմ ցանկանում դրանք անվանել վաճառք,  դա անհամապատասխան կլինի: Մեր ակումբը վաճառեց այնպիսի խաղացողների, ինչպիսի Ժուլիո Սեզարն ու Մայկոնն են, ովքեր ակումբի պատմություն են կերտել, և տեխնիկապես ես գնել և վաճառել եմ երկուսին էլ: Դա այն չէ , իհարկե, ինչը ինձ դուր է գալիս, բայց դա անհրաժեշտ է իրականացնել, քանի որ որոշակի պահերին և ակումբը, և խաղացողները պետք է թարմացնեն իրենց խթանն ու շարժառիթները: Հարկ է նշել նաև, որ որոշակի պահեր որոշումներ կայացնելիս անհնար է հաշվի չառնել ֆինանսական պայմանները, այդպես մենք նրանց բաց թողեցինք, և այն պատճառով, որ Իտալիայում ոչ ոք չի կարող մրցել որոշակի գների շուրջ՝ միայն 4-5 ակումբ կա աշխարհում, որ կարող է դա անել՛՛:

Չե՞ք կարծում, որ այնպիսի տրանսֆերները, ինչպիսին Ֆրեդի Գուարինն է և Ալվարո Պերեյրան, չստացան արժանի ճանաչում: Ինչ վերաբերվում է ուրուգվայցուն, կարո՞ղ եք մեզ տալ այդ գործարքի որոշակի մանրամասներ, դուք, մասնավորապես գործարքը կնքելուց առաջ գրեթե երկու օր անցկացրեցիք Պորտուի նախագահի առանձնատանը.

՛՛Իմ այնտեղ գտնվելու ժամանակ երեք ակումբներ կային, երկուսը Անգլիայից և մեկը Գերմանիայից, որոնք գործնականում ավելի շատ էին առաջարկում, քան մենք: Այս գործարքի հաջողության բանալի՞ն: Ես սիրում եմ իմ ակումբը, քանի որ այն ունի որոշակի փիլիսոփայություն, որը չի հիշատակում տիտղոսները կամ այլ բաներ, որովհետև դուք երբեք չեք լսի, որ ես ասեմ, թե ես ակումբի պատմության մեջ ամենահաջողակ տնօրենն եմ, կամ որ ասենք, թե մենք այս ենք նվաճել, այն ենք նվաճել, կամ նմանատիպ բաներ: Այստեղ փիլիսոփայությունը մեկն է, ամեն ինչ անել ակումբի բարօրության համար՝ ամենայն անկեղծությամբ, մտածված և պրակտիկ: Կան տրանսֆերներ, որ մենք իրականացրեցին հնարավոր առավելագույն տնտեսմամբ և մենք համոզված ենք, որ սրանք այն խաղացողներն են, ովքեր արժանիորեն կպաշտպանեն այս գույները: Իսկ ինչ վերաբերվում է, թե ինչպես իրագործվեցին այդ գործարքները, դա անձնական հարց է, բայց ես իսկապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ստեղծված մթնոլորտի համար Պորտուի նախագահին, քանի որ մենք արդեն բավականին խնայել էինք առաջին գործարքի համար և հավանաբար այն պատճառով, որ այսպիսի իրադրություններում երկու ակումբների միջև լավ գործնական հարաբերություններ են հաստատվել՛՛:

Ինչպե՞ս կմեկնաբանեք նախագահ Մորատտիի խոսքերը կապված Ջամպաոլո Պացցինիի հետ-տրիկի հետ, որ նա հեղինակեց Միլանի կազմում (''Մենք, իհարկե, լավ տեսք չունեցանք այդտեղ'').

''Առանց մտածելու, ես կարծում եմ, որ ես նույնպես նմանատիպ բան եմ ասել մեր մասին, քանի որ երբ դու որոշում ես կայացնում, ապա կարող ես այն մեկնաբանել այդ օրը, կամ հաջորդ օրը, սակայն պետք է համոզված լիես, թե ինչ ես անում: Մեկ անգամ արդեն ասել եմ, որ սա ակումբների որոշումն էր՝ Ինտերի և Միլանի, և այն պետք է այսքանով ավարտվի՛՛:

Արդյո՞ք հունվարը կլինի Պաուլինյոյի ամիսը.

՛՛Մենք դեռ ոչ որոշում ենք կայացրել, ոչ էլ որևէ համաձայնության ենք եկել: Մենք աշխատեցինք անել հնարավոր ամեն ինչ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում: Մենք դեռ շատ խաղեր ունենք առջևում և պետք է աշխատենք առաջ շարժվել առաջնությունում և Իտալիայի Գավաթում: Դրանից հետո միայն կվերադառնանք այս թեմային և կտեսնենք, թե ինչ է պատրաստել մեզ համար հունավրը՛՛:

Հաշվի առնելով, թե ինչպես է այս Ինտերի թիմը կառուցվում, որքա՞ն հեռու այն կարող է հասնել: Մինչև վերջ բոլոր մրցաշարերո՞ւմ:

՛՛Երբ դու Ինտերի մի մասն ես, դու ունես որոշակի պարտականություններ՝ միշտ ձգտել հասնել բարձունքին: Մտադիր ենք ունենալ մենթալիտետ՝ պայքարելու ամենաբարձր տեղերի համար: Սա մտադրություն է, իսկ խաղադաշտում ունեցած արդյունքները կունենան իրենց ասելիքը՛՛:

inter.it

Դիտումներ: 1033 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 1.0/11
Մեկնաբանություններն ընդամենը՝: 7
7 ashxen91   (06.09.2012 15:09) [Материал]
stadioni hamar 250 mln en talis u pri tom kesn el Chinacinern en talu,, u et stadiony minchev 2017 en sarqelu, karoxa minchev et tivy Intery menak euro liga xaxa ?

6 Hako   (06.09.2012 13:57) [Материал]
Quote
Մեջբերում (Kimcho): mi Moraceq VOR INTEr@ TAZA STADIONA SARQUM U 400 Mln evro tvela et stadioni hamarn

hl@ patkeracreq. vor et sax poxer@ dner transverneri vra,,,CR-in karneinq laugh

5 Kimcho   (06.09.2012 02:34) [Материал]
ha chishta es tuftenel inch ani xexchin inch kargadrumen enel anuma duq hamel mi Moraceq VOR INTEr@ TAZA STADIONA SARQUM U 400 Mln evro tvela et stadioni hamar de patkeracreq inch tvera gnacel dranic heto 40 milion tan lukas arnen?shat petkna...

4 tiko11   (06.09.2012 01:32) [Материал]
bayc ete het nayenq Brankan lav transfernera anum bayc mek mek sxal qayler bayc kan bane rmenq chgitenq u chenqel imana erevi... dabro tvox@ Moratina iqn@ xoski talisa 50mln u asuma es transferayinum esqani transfeer piti anes u mazichn el asuma esqan xaxcoxa petq u lriv mnuma es Brankayi vra.....

3 Hako   (05.09.2012 23:00) [Материал]
Ranocciain iskakanic halalaaa shat lav er xaxum centr xax xaxac Romai dem shat vstah er ira ujeri vra

2 Adriano   (05.09.2012 21:58) [Материал]
piti miqani amis araj moratin poxer@ barci takic haner u Falcaoin arner kayfot harcakvoxa

1 ashxen91   (05.09.2012 21:10) [Материал]
nervaynanum em vor mi jam xosum en bajc konkret harci chen patasxanum)))))) de parza Intery PSGi het chi kara mrci gumarayin harcerum,,mnacac transferayin qaxaqakanutyunnela parz` XNAYEL, inchqan hnaravora shat

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz