Մարոտտա. Ինտեր Վուչինիչի տեղափոխությունը բացառվում է
Յուվենտուսը հրավիրել է հատուկ մամուլի ասուիս, որի ընթացում Մարոտտան իր կարծիքն է հայտնել չկայացած Վուչինիչ-Գուարին փոխանակման վերաբերյալ:
«Տրանսֆերի չկայացման վերաբերյալ Ինտերի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Բանակցություններն իրականություն դարձան, քանի որ դեկտեմբերի կեսերին Ինտերը թույլտվություն խնդրեց Վուչինիչի հետ բանակցելու համար: Երեկ մենք բանավոր համաձայնության եկանք Ֆասսոնեի հետ, Տոհիրը հաղորդագրությամբ հաստատեց տրանսֆերը: Սակայն Ինտերի ներկայացուցիչներն անհարգալից վերաբերմունք ցուցաբերեցին` հրաժարվելով գործարքից: Ներկա պահին Վուչինիչի Ինտեր տեղափոխությունը բացառվում է, նա 100%-ով մեր խաղացողն է:Ինչ վերաբերում է Ինտերին, հաջորդ անգամ ես երկու անգամ կմտածեմ նրանց հետ բանակցելուց առաջ, նրանք իրենց պահում են ոչ լուրջ»: