Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 26 » ՄԱՍՍԻՄՈ ՄՈՐԱՏՏԻՆ "ԻՆՏԵՐԻ" ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊՐԻՄԱՎԵՐԱՅԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ
23:37
ՄԱՍՍԻՄՈ ՄՈՐԱՏՏԻՆ "ԻՆՏԵՐԻ" ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊՐԻՄԱՎԵՐԱՅԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

Այսօր նախագահ Մասսիմո Մորատտին "Սարաս"-ի գրասենյակի մոտ պատասխանել է լրագրողների հարցերին` կապված "Յուվենտուս" - "Ինտեր" խաղի և Պրիմավերայի եվրոպական հաջողությունների մասին:

Արդյո՞ք երեկվա պարտությունը լուրջ հարված է "Ինտերի" համար.

"Եթե ասեի ոչ... Կարծում եմ, դուք արդեն գիտեք պատասխանը: Իհարկե սա հարված է, հաշվի առնելով նաև այն փաստը, թե ինչպես էինք մենք խաղում առաջին կեսում: Բայց ակնհայտ է, եթե մենք գոլ չենք խփում, ապա կարող ենք բաց թողնել":

Դուք Լոնդոնում էիք երեկ NextGen Series-ի "Այաքս"-"Ինտեր" եզրափակիչ խաղին: Դուք այնպիսի զգացողություն ունե՞իք, որ խաղացողներից շատերը կարող էին խաղալ Թուրինում, այլ ոչ թե Լոնդոնում.

"Նրանք դեռ շատ երիտասարդ խաղացողներ են, մարզիչը պետք է որոշի արդյոք նրանք կարող են խաղալ բարձր մակարդակի մրցաշարերում, ինչպիսին Ա Սերիան է: Այնուամենայնիվ, շատ հաճելի է տեսնել այսպիսի երիտասարդ խաղացողների, նրանք հիանալի են, և շատ կարևոր տիտղոս նվաճեցին՝ բավականին տաղանդավոր մրցակցի դեմ պայքարում":

Կարո՞ղ են արդյոք նրանցից որոշները հայտնվել առաջին թիմում արդեն այս մրցաշրջանի մնացած խաղերում.

"Ես մարզիչը չեմ, բայց կարծում եմ, որ արդեն երեք կամ չորս խաղացողներ կան, ովքեր կարող են խաղալ հենց այս պահին, միգուցե ավելի շատ, բայց այժմ անհատներին նայելու ժամանակը չէ":

Կլաուդիո Ռանիերին կշարունակի՞ մնալ "Ինտերի" մարզչական նստարանին մինչ մրցաշրջանի ավարտը.

"Ես այդպես եմ կարծում":


Դիտումներ: 800 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 5.0/13
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 tiko11   (27.03.2012 00:50) [Материал]
xi icnha exel Ashxen jan?

1 ashxen91   (26.03.2012 23:42) [Материал]
joxovurd inch vor meky FORUMi texy chgiti????????

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz