Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 6 » Մատեուս."Կարելի է փոխել կնոջը, բայց ոչ սիրած ակումբը"
21:17
Մատեուս."Կարելի է փոխել կնոջը, բայց ոչ սիրած ակումբը"

Ինտերի նախկին կիսապաշտպան Լոտար Մատեուսը մինչև օրս երկրպագում է Ինտերին:
Գերմանացի ֆուտբոլիստը Ինտեր է տեղափոխվել 1988 թվականին Բավարիայից և հանդես եկել մինչև 1992 թվականը, երբ նորից վերադարձավ Բավարիա:

Մատեուսը այս կարճ ժամանակահատվածում հասցրեց մնալ Ինտերի երկրպագուների սրտերում
- Մեկ անգամ հայտնվում ես Ինտերում և մնում ես այնտեղ ընդմիշտ: Կարելի է փոխել կնոջը, բայց ոչ սիրած ակումբը, - պատմել է Մատեուսը La Gazzetta dello Sport-ին, - Զգո՞ւմ եմ ես ինձ որպես իտալացի: Մտածելակերպով այո, ես իմ կարիերայի լավագույն տարիները Ինտերում եմ անցկացրել: Այդ ժամանակ Ա սերիայում խաղում էին Մարադոննան, Պլատինին Վան Բաստենը, իսկ իտալական թիմերը գերիշխում էին Եվրոպայում: Հիմա Ինտերի մոտ լավագույն ժամանակները չեն: Թիմին կայունությունն է պակասում: Բայց ես հավատում եմ, որ նոր սեփականատերերը կօգնեն Ինտերին և Յուվենտուսը չի կարողանա նվաճել 7-րդ անընդմեջ սկուդետոն: Ինտերին պետք է ընդհամենը 2-3 բարձրակարգ ֆուտբոլիստ:

Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 966 | Ավելացրեց: mihranavagyan24 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz