Գլխավոր էջ » 2013 Նոյեմբեր 29 » Մատերացցի.Ես կարոտում եմ ձեզ ավելի շատ, քան դուք` ինձ
22:12 Մատերացցի.Ես կարոտում եմ ձեզ ավելի շատ, քան դուք` ինձ |
Ինտերի նախկին խաղացող Մարկո Մատերացցին FcInterNews-ին տված հարցազրույցում կիսվել է իր տպավորություններով ներկայիս Ինտերի վերաբերյալ: Մարկո, Դուք ընդունել ե՞ք Տոհիրի առաջարկը ներկա լինել Սամպդորիայի հետ խաղին, կգա՞ք. «Կարծում եմ` այո»:
Կողջունե՞ք Curva Nord-ին. «Իհարկե, մեծ հաճույքով, բայց այս թիմը վստահություն կհաղորդի իր գեղեցիկ հաղթանակով»: Ի՞նչ կասեք Տոհիրի մասին. «Այն ամենից, ինչ տեսել եմ, կարծես, նրա ձգտում է համապատասխանել նրան, ինչին հասել է Մորատտին»: Ձեր հիշողությունները Մասսիմո Մորատտիից. «Կարծում եմ, որ նա ունիկալ է իր ամբողջ Մորատիների ընտանիքով: Ոչ ոքու չի հաջողվել հաղթել այդքան տիտղոսներ»: Ինչպես կգնահատեիք Ինտերի ելույթները առաջնությունում. «Լավ, կային որոշ սխալներ մի քանի խաղերում, սակայն կարևորն այն է, որ կա մենթալիտետ, նույնիսկ եթե թիմը ցույց չի տալիս ոչ այն որակի, որին մենք սովոր ենք»: Ինչպե՞ս կգնահատեք Մացցարիի աշխատանքը. «Մարզիչը ստանում է յուրաքանչյուր խաղացողից առավելագույնը, և դա այնքան էլ հեշտ չէ, իսկ նա այդպես է անում իր ամբողջ կարիերայի ընթացքում: Ինտերը նրա հետ սպասվածից լավ է հանդես գալիս: Դա երևում է նրանից, որ Նապոլի, որն իմ կարծիքով ունի լավագույն կազմն Իտալիայում, ունի ընդամենը 2 միավոր ավել քան մենք»: Ի՞նչ կասեք Ձեր ֆաներին. «Ես կարոտում եմ ձեզ ավելի շատ, քան դուք` ինձ: Շնորհակալություն բոլորին այն կյանքի համար, որը դուք ինձ նվիրել եք»: Աղբյուր`FcInterNews.it |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3 | |||
|