Գլխավոր էջ » 2014 Փետրվար 19 » Մատերացցիի և Լուսիոյի փոխադարձ վիրավորանքները
20:04 Մատերացցիի և Լուսիոյի փոխադարձ վիրավորանքները |
Ինտերի նախկին խաղացողներ Լուսիոյի և Մատերացցիի միջև փոխադարձ վիրավորանքների «պատերազմ» է սկսվել, որը հրահրում են լրատվամիջոցները: Օրեր առաջ հարցազրույցներից մեկում Մատերացցիին խնդրել են բնութագրել Լուսիոյին, վերջինս պատասխանել է այսպես. «Խաղացողը պետք է իմանա, երբ է հարկավոր կանգ առնել: Սամուելի պատվին պետք է արձան կանգնեցնել այն բանի համար, որ կարողացել է նրա հետ զույգ կազմել պաշտպանությունում»: Այս մասին լրագրողները հայտնեցին Լուսիոյին և խնդրեցին մեկնաբանել. «Դժվար է խոսել Մատերացցիի մասին, քանի որ երբ ես եկա Իտալիա 2009-ին, վերջին անգամ նրան լավ խաղալիս տեսել էի 2006-ին: Միգուցե դա նրան վիրավորում է, բայց մինչ իմ գալը, նա երբեք չէր անցել Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ: Խաղադաշտում Մատերացցին շատ տհաճ էր,ինչպես էր նա վիրավորում իր մրցակիցներին: Ես խաղացել եմ նրա հետ և լսել եմ, թե ինչպես է նա ասում, որ խաղում է մրցակիցներին վիրավորելու համար: Այժմ նա նույն բանը անում է նաև խաղադաշտից դուրս, որպես շատ տհաճ մարդ», - պատասխանել է բրազիլացին: «Լուսիո, անեկդոտներ պատմելը չի նշանակում վիրավորել կամ հարձակվել թիմակիցների վրա: Ամեն դեպքում շնորհակալ եմ, որ օգնեցիր ինձ հաղթել...», - հետևել է Մատերացցիի պատասխանը: Աղբյուրը՝ Gazzetta.it |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3 | |||
|