Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 22 » Մատերացցին` Ինտեր վերադառնալու և Միլան չտեղափոխվելու մասին
17:27
Մատերացցին` Ինտեր վերադառնալու և Միլան չտեղափոխվելու մասին

Վերջին շաբաթվա ընթացքում իտալական լրատվամիջոցները տարածել են բոլոր Ինտերիստների համար երազանքի պես մի նորություն` Մոուրինյոն կվերադառնա Ինտեր, իսկ որպես օգնական նա ընտրել է Մատերացցիին: Հնարավոր է, որ մոտ ապագայում մենք, այնուամենայնիվ, տեսնենք այս զույգին Ինտերի մարզչական նստարանին: ‘QS’-ին տված հարցազրույցում Ինտերի նախկին պաշտպանն այդ հնարավորության մասին ասել է.

''Ես հիանալի հարաբերություններ ունեմ նախագահ Մորատտիի, ինչպես նաև բոլոր տղաների հետ: Ապագայում ակումբի հետ կարող ենք գնահատել վերադառնալու հնարավորությունները, ամեն ինչի համար էլ ժամանակ կա'':

Այնուհետև, Մատրիքսը հիշեց իր անցյալից մի դրվագ, որը վերաբերվում էր նրա տրանսֆերին.

''2006-ի հունվարին, Ֆակետտիի  շնորհիվ, և այն բանի, որ իմ սիրտը պատկանում էր միայն Ինտերին, ես կատարեցի կյանքիս լավագույն ընտրությունը` ես չտեղափոխվեցի Միլան'':

interlive.it
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 831 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 tiko11   (23.03.2013 01:14) [Материал]
Matrix iskakan Interista, ira nmanner@ qich en vabshe u ira nman karelia asel chka laugh

1 Adriano   (23.03.2013 00:16) [Материал]
forza Matrix mard senc pti @lni voch te Luciobalosanto

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz