Ինտերի նախկին պաշտպան Մարկո Մատերացցին Gazzetta dello Sport-ի ''Gazza Offside'' հաղորդման շրջանակներում մեկնաբանել է վերջին միլանյան դերբին` անդրադառնալով Միլանի բողոքներին կապված մրցավար Վալերիի որոշումների հետ. ''Կային մրցավարական մի քանի դրվագներ, որոնց կարելի է տարբեր գնահատականներ տալ, բայց իմ կարծիքով, վերջնական արդյունքում հաղթեց այն թիմը, որն ավելի հավաքված և համախմբված գտնվեց, որն այնքան արագ է աճում, թեև խաղը չհաղթեց 3-0, կամ 4-0 հաշվով'': ''Միլանն ավելի լավ է մտածի սեփական խաղի, այլ ոչ թե մրցավարի մասին: Երբ մրցաշրջանի սկզբից դու 4 խաղ անընդմեջ պարտություններ եք կրում, ապա կարծում է, որ անիմաստ է թաքնվել մրցավարական սխալների հետևում և ձեր անհաջողության մեջ մեղադրել մրցավարին: Հնարավոր է, որ Միլանն ավելի լավ խաղ ցուցադրեց, քան մինչն այժմ էր, թեև ոչ ոք Միլանից չի ոգեշնչում, երևի թե միայն Մոնտոլիվոն:Թիմը շատ պարզ է խաղում և երբ դու գիտես թիմին, ավելի հեշտ է նրա դեմ պայքարել: Իսկ Ինտերի համար կասեմ, որ շատ դժվար է, երբ թիմը կիսապաշտպանությունում շատ կարոևր օղակ է կորցնում, դա շատ է բարդացնում մարզչի աշխատանքը: Բայց սա արժանի հաղթանակ էր'': fcinternews.it
|
Դիտումներ: 915 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 1.0/13 |