«Ինտերի» նախկին պաշտպան Մարկո Մատերացին մեկնաբանել է «Միլանից» հարձակվող Անտոնիո Կասանոյի տրանսֆերը: Նրա խոսքերով` Իտալիայի հավաքականի խաղացողը մեծ օգուտ կբերի «ներաձուրիներին»:
«Շատ ուրախ եմ, որ Կասանոն վերջապես տեղափոխվեց «Ինտեր»: Նա ինձ համար
կարծես եղբայր լինի, նույնիսկ երբ հանդես էր գալիս «Միլանում», մենք իրար
հյուր էինք գնում` ուշադրություն չդարձնելով ակումբային պատկանելիությանը,
քանի որ իսկական ընկերությունն այդ ամենից վեր է:
Վստահ եմ, որ այս ֆուտբոլիստը մեզ շատ օգուտ կբերի ու կօգնի «Ինտերին» նվաճել սկուդետոն»,-նշել է Մատերացին Sky-ի հետ զրույցում:
sportarmenia.com
|
Դիտումներ: 905 |
Ավելացրեց: tiko11
| - Վարկանիշ -: 1.0/15 |