Sport Mediaset-ին տված հարցազրույցում Ինտերի նորեկ Մատիաս Սիլվեստրեն խոսել է իր և Ինտերի հետ կապված տարբեր հարցերի շուրջ.
՛՛Ես կարծում եմ, որ թեև Ստրամաչչիոնին շատ երիտասարդ մարզիչ է, բայց նա շատ մեծ և կարևոր փորձ ունի: Նա լի է էնտուզիազմով, նա կարողանում է մոտիվացնել թիմին և շատ կարևոր ու դրական ազդեցություն է թողնում: Նա մոտ է բոլորի հետ, և նրանց հետ, ովքեր ամեն ինչ հաղթել են, և նոր եկածների հետ՝ ինչպիսին ես եմ: Մեզ այստեղ ընդունեցին հնարավոր ամենալավ ձևով՛՛:
Մի քանի խոսք մրցաշրջանի և Յուվեի մասին.
՛՛Մենք բոլորս էլ կսկսենք զրոյից և կտեսնենք , թե որն է առաջնության ուժեղագույն թիմը:Այս պահին դժվար է ինչ որ բան ասել, քանի որ բոլորս էլ զրոյից ենք սկսելու՛՛:
fcinternews.it
|
Դիտումներ: 781 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 3.2/20 |