Մատիաս Սիլվեստրեի համար բանակցություններն ավարտվեցին
Այսօր Ինտերի և Պալերմոյի միջև կայացավ վերջնական հանդիպումը Մատիաս Սիլվեստրեի տրանսֆերի համար: Այժմ Մատիաս Սիլվեստրեն Ինտերի խաղացող է, թեև դեռ պաշտոնապես չի հայտարարվում: Այսօր առավոտյան ժամը տասին Ինտերի գրասենյակից դուրս գալիս Ջորջիո Պերինետտին, Լուկա Կատտանին և Պալերմոյի տնօրենը, ասացին նույն խոսքերը.
"Սիլվեստրեն Ինտերի խաղացող է, մնում է միայն ստորագրությունը":
Գործարքի արժեքը կազմել է 8-9 միլլիոն եվրո:
Gazzetta dello Sport և Sky պարբերականների հաղորդմամբ այժմ Սիլվեստրեն Միլանում է և այս պահին Սամիր Հանդանովիչի հետ միասին բուժզննում է անցնում: Դրանից հետո միայն երկուսն էլ պաշտոնապես կդառնան Ինտերի խաղացող: