"Ինտերի" բրազիլացի պաշտպան Դուգլաս Մայկոնը մի քանի խոսք է ասել լրագրողներին Չեմպիոնների Լիգայի "Օ. Մարսելի" հետ հանդիպումից առաջ, որը տեղի կունենա վաղը` փետրվարի 22-ին, Մարսելի "Վոլոդրոմե" մարզադաշտում, մեկնարկը Երևանի ժամանակով 23:45-ին:
- Ես գիտեմ Դեշամին, նա ինձ մարզել է "Մոնակոյում", նա ինձ շատ բաներ է սովորեցրել և ես շատ շնորհակալ եմ նրան ամեն ինչի համար,- ասել է բրազիլացին,- Դեշամի թիմը ոչ միայն ինձ հետ ստիպված կլինի գործ ունենալ, այլ նաև "Ինտերի" ողջ թիմի հետ, նրանց համար սա շատ դժվար խաղ կլինի, քանի որ մենք պատրաստ ենք մեծ ֆուտբոլ ցուցադրել,- նշել է Մայկոնը
|
Դիտումներ: 904 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 3.2/20 |