Մոուրինյոն նրան բաց չի թողնի: Մայկոնը եղել է և միշտ կլինի պորտուգալացի մասնագետի ցանկալի ձեռքբերումների ցուցակում, ով մինչ այժմ ցանկանում է Մայկոնին տեսնել Ռեալ Մադրիդում: Sky Sport-ի տվյալներով վաղը Ռոբերտո Կալենդան՝ Մայկոնի գործակալը, կլինի Մադրիդում, որպիսի լսի Ֆլորենտինո Պերեսի ակումբի առաջարկը: Կալենդան օրեր առաջ եղել է նաև Անգլիայում և հանդիպել Մանչեստր Սիթիի ներկայացուցիչների հետ:
Մանչեստր Սիթին և Մայկոնը իսկապես շատ մոտ էին իրար, սակայն կարծես թե, Ժոզե Մոուրինյոն կանի իր վերջին փորձը: Ինտերը չի պատրաստվում զիջումների գնալ պաշտպանի տրանսֆերի գումարի հարցում, որն ըստ որոշ աղբյուրների 8 միլլիոն է: Այժմ Ներաձուրրին սպասում է պաշտոնական առաջարկի: