«Ինտերի» բրազիլացի պաշտպան Մայկոնը 15-20 օրով դուրս է եկել շարքից, տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:
Մայկոնը Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի Մարսելի «Օլիմպիկի» դեմ հանդիպման 46-րդ րոպեին ստպված թողեց խաղադաշտը:
Ըստ բժիշկների` բրազիլացին աջ ոտքի մկանն է ձգել:
«Ինտերի» ներկայացուցիչները չեն հայտարարել, որ իրենց ֆուտբոլիստը որքան ժամանակ չի կարողանա խաղադաշտ դուրս գալ, իսկ իտալական թերթերի` բրազիլացի պաշտպանից երկուսից երեք շաբաթ կպահանջվի վերականգնվելու համար:
Այսպիսով, Մայկոնը չի կարողանա իր թիմին օգնել Ա Սերիայի «Նապոլիի», «Կատանիայի» և «Կիևոյի» դեմ հանդիպումներին, ինչպես նաև Չեմպիոնների Լիգայի Մարսելի «Օլիմպիկի» դեմ պատասխան մրցավեճին:
|
Դիտումներ: 896 |
Ավելացրեց: Hako
| - Վարկանիշ -: 4.5/8 |