Ինտերի պաշտպան Դուգլաս Մայկոնի մասնակցությունը ՉԼ-ի 1/8 եզրափակչի "Մարսելի" դեմ պատասխան խաղում հարցականի տակ է:
Իտալիայի առաջնության 27-րդ տուրի "Կիևոյի" հետ խաղի ժամանակ բրազիլացին թեթև վնասվածք է ստացել:
Ակումբի բժիշկները դեռևս չեն շտապում հայտարարություններ անել, բայց շատ հավանական է, որ Մայկոնը ստիպված կլինի բաց թողնել "Մարսելի" դեմ խաղը: Այն տեղի կունենա մարտի 13-ին , "Ջուզեպպե Մեացցա" մարզադաշտում:
Նշենք նաև, որ ֆրանսիացիների դեմ առաջին խաղում Մայկոնը նույնպես վնասվածք էր ստացել, սակայն նա կարողացավ ավելի շուտ վերականգնվել, քան ակնկալում էին բժիշկները:
|
Դիտումներ: 754 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 5.0/13 |