Մանչեստր Սիթին և Ինտերը նույնպես պատրաստվում են ֆուտբոլիստներ փոխանակել, Մայկոնը կարող է տեղափոխվել Սիթի, իսկ Դե Յոնգը՝ Ինտեր:
Այս մասին գրում է Gazzetta dello Sport-ը: Թերթի տվյալներով ակումբները արդեն աշխատում են այս ուղղությամբ և համաձայնությունը այնքան էլ հեռու չէ: Սակայն ֆուտբոլիստներ փոխանակելուց բացի հնարավոր է նաև մեկ այլ տարբերակ, այն է, որ Սիթին կարող է գնել Մայկոնի տրանսֆերը, որի գումարը Ինտերն իջեցրել է մինչև 8 միլլիոն:
''Դե Յոնգը հիանալի ֆիզիկական տվյալներ ունի, բնավորություն, լավ տեխնիկա և կարող է կիսապաշտպանությունում հիանալի զույգ կազմել Գուարինի, Կամբիասսոյի կամ Մուդինգայի հետ՛՛,- գրում է
Gazzetta dello Sport-ը:
Իսկ իտալական մեկ այլ թերթի՝ Corriere dello Sport-ի տվյալներով Մայկոնին այս գնով պատրաստ է ձեռք բերել նաև Ռեալ Մադրիդը: Իսկ Մայկոնը ավելի շատ հակված է տեղափոխվել հենց արքայական ակումբ:
Այնուամենայնիվ, իրավիճակը դեռևս անորոշ է, կարող ենք ասել միայն այն, որ Մ. Սիթին և Ռեալը իսկապես մենամարտում են Մայկոնին ձեռք բերելու համար: