Կատանիայի դեմ խաղում, Curva Nord-ը լարված էր և բողոքի ակցիաներ էր կազմակերպել: Մի շատք մասնագետներ ակընկալում էին, որ խաղի ժամանակ կհնչեն Ինտերի մենեջերների և ավագ Զանետտիի հասցեին քննադատություններ: Ֆասսոնեն և Բրանկան ստացան իրենց բաժին քննադատությունը, բայց Զանետտիի հասցեին Ինտերի երկրպագուները ոչ մի քննադատություն չհնչեցրեցին: Դրա փոխարեն, Զանետտին, Դիեգո Միլիտոյի հետ միասին, միակ երկու խաղացողներն էին, որոնց երկրպագուները ծափահարություններով ողջունեցին, երբ խաղից առաջ հնչում էին թիմերի կազմերը: