00:51 Միլիտո ''Ես ընդմիշտ կլինեմ Ինտերիստա" |
Դիեգո Միլիտոն զրուցել է Inter Channel-ի հետ այսօր, այն բանից հետո երբ իր գլխավորությամբ Ռասինգը նվաճեց չեմպիոնական տիտղոսը 13 տարվա դադարից հետո:
Ահա թե ինչ զգացողություններ նա ունի՝ վերջապես նվաճելով այդ տիտղոսը և որպես թիմի ավագ գլխավորևում պահելով բաղձալի գավաթը:
''Ես ուրախ եմ երկրպագուների համար: Մենք չէինք հաղթել առաջնությունում 13 տարի, այնպես որ, մենք շատ երջանիկ ենք: Մենք անհավանական մրցաշրջան անցկացրեցինք, վերջում կարողացանք 6 անընդմեջ հաղթանակ տանել, այնպես որ մենք ցնծության մեջ ենք'':
Այս տիտղոսը նշանակում է, որ Միլիտոն և Ռասինգը կմասնակցեն Լիբերտադորեսի գավաթին, որտեղ Միլիտոն հույս ունի, որ նույնպես լավ հանդես կգան: Նա պատմեց նաև, որ բազմաթիվ նամակներ է ստացել Ինտերի երկրպագուներից՝ հաղթանակի կապակցությամբ շնորհավորանքներով:
''Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ինտերի բոլոր երկրպագուներին այն ջերմության համար, որ նրանք տալիս են ինձ, ես այնքան մեծ սեր եմ ստանում նրանցից: Շնորհակալ եմ, քանի որ նրանք շարունակում են աջակցել ինձ, նույնիսկ հիմա'':
Այնուհետև Միլիտոն ասել է, որ երբեք չի մոռանա այն ամենը, ինչ նա նվաճել է Ինտերի հետ և որ ընդմիշտ շնորհակալ կլինի ակումբին և երկրպագուներին.
''Շատ ուրախ եմ, որ Ինտերում գործերը սկսում են լավանալ: Սրտում ես միշտ կմնամ Ինտերիստա!''
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
20151 Milano, Italie
+33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com