Թեև իտալական ֆուտբոլն այսօր իր բարձունքում չէ, այնուամենայնիվ ֆուտբոլիստներն այս երկրում սուպերաստղեր են և հիմնականում ավելի հայտնի, քան, օրինակ, քաղաքական գործիչները: Իտալացի սոցիոլոգները հարցումների արդյունքում պարզել են, որ հարցվածների 91%-ը (ամենաբարձր ցուցանիշը) գիտեն, թե ով է Դիեգո Միլիտոն, տոկոսային մեծ տարբերություն նրանց նկատմամբ, ովքեր ճանաչում են իրենց վարչապետ Էնրիկո Լետտային: