Գլխավոր էջ » 2012 » Հոկտեմբեր » 5 » Միլիտոյի հարցազրույցը դերբիից առաջ
23:10
Միլիտոյի հարցազրույցը դերբիից առաջ

Կիրակի օրը կայանալիք դերբիից առաջ Ինտերի հարձակվող Դիեգո Միլիտոն հարցազրույց է տվել Sky Sport-ին.

Ի՞նչ եք կարծում, դերբին ամենակարևոր խա՞ղն է.

''Բոլոր դերբիները գեղեցիկ են, հատկապես երբ հաղթում ես: Ես դրանք բոլորը լավ եմ հիշում, երևի թե ամենատպավորիչը 2010-ի դերբին էր, որտեղ մենք հաղթեցինք 4-0 հաշվով, այդ խաղը մենք հիանալի խաղացինք, բացի այդ դա իմ առաջին պաշտոնական դերբին էր: Այդ խաղը ես մեծ սիրով եմ հիշում'':

Անցաշ մրցաշրջանում Ստրամաչչիոնին շատ լավ էր նախապատրաստվել դերբիին: Ո՞րն էր այդ դերբիի գաղտնիքը.

''Ես շատ լավ եմ հիշում այդ երեկոն: Մարզիչն իսկապես շատ լավ էր նախապատրաստվել այդ խաղին, մենք խաղադաշտ դուրս եկանք շատ հանգիստ, իմանալով, որ պետք է հաղթենք, որպիսի կարողանանք պայքարել ՉԼ-ի գոտու համար, բայց ցավոք, մեզ այդպես էլ չհաջողվեց հայտնվել այնտեղ: Մենք լավ էինք պատրաստվել խաղին, Միլանը նույնպես պայքարում էր առաջնությունում իր դիրքերի համար: Այդ դերբին ես հիշում եմ որպես շատ լավ պայքար'':

Ըստ ձեզ, ինչպե՞ս էր իրեն զգում Կասսանոն այդ խաղին: Դուք խոսե՞լ եք այդ մասին.

''Ոչ, դեռ չենք խոսել, բայց այս կիրակի նրա համար, միանշանակ, յուրահատուկ խաղ է լինելու, հաշվի առնելով այն, որ նա խաղացել է Միլանում: Բնական է, որ նա մեզ համար առանցքային խաղացո կլինի սպասվելիք դերբիում, քանի որ մենք խոսում ենք բարձրակարգ հարձակվողի և հիանալի խաղացողի մասին, ով կարող է խաղի ընթացքը փոխել դեպի լավը'':

Դուք անհանգստանո՞ւմ եք արդյոք, որ պետք է խաղաք ձեր նախկին խաղընկեր Պացցինիի դեմ.

''Անհանգստություն չկա, իսկ հարգանք` այո, միանշանակ: Մենք շատ լավ գիտենք Պացցոյին, մենք նրա հետ անցկացրել ենք գրեթե երկու տարի, մենք տեղյակ ենք թե նա ինչ արժեք ունի թիմի համար և գիտենք, թե ինչի է նա ընդունակ խաղադաշտում: Նա հիանալի հարձակվող է, և մենք պետք է նրա հետ շատ ուշադիր լինենք, քանի որ նա ամեն պահի կարող է մեզ անհանգստություն պատճառել'':

Նրան հաղորդագրություն կուղարկե՞ք, որպիսի նա հանգիստ լինի.

''Բնականաբար, մենք կխոսենք խաղից առաջ, ես նրան կմաղթեմ ամենայն բարին, բայց արդեն դերբիից հետո, իհարկե'':

Ի՞նչ եք զգում Ինտերի ուժի հարցում: Եվ ի՞նչ կարող է ասել այս թիմը դերբիում և ընդհանուր առաջնությունում.

''Կարծում եմ դեռ վաղ է այդ մասին խոսել, քանի որ մեր թիմը դեռ կառուցման փուլում է: Շատ նոր խաղացողներ են եկել, և դեռ ժամանակը չէ Սկուդետտոյի մասին խոսել, ամեն ինչ պարզ կդառնա ավելի ուշ: Բայց մի բան ակնհայտ է, մեք պայքարելու ենք տիտոսների համար'':

Ո՞ր թիմից եք ավելի շատ վախենում. Յուվեից, թե՞ Նապոլիից.

''Մենք բոլորին հարգում ենք: Մենք խոսում ենք երկու մեծ թիմերի մասին, որոնք իրենց բարձր մակարդակը ցույց տվեցին դեռ անցած մրցաշրջանում: Մենք նրանց հարգում ենք, բայց կան նաև Լացիոն և Ռոման: Եվ դրանք այն ակումբներն են, որոնք մեզ և Միլանի հետ կպայքարեն մինչև վերջ'':

Այժմ, ձեր տարիքում և ձեր փորձով, դուք իսկապես գտնվում եք Ինտերի ծրագրի կենտրոնում: Դուք ակնկալո՞ւմ էիք, որ այնպիսի մարզիչը, ինչպիսին Ստրամաչչիոնին է, կստիպի ձեզ զգալ այդքան կարևոր նրա ֆուտբոլային տակտիկայի համար.

''Դա միանաշանակ հպարտանալու առիթ է, երբ և մարզիչը, և ակումը հավատում են ինձ իմ երեսուն տարեկան հասակում: Ես նրանց անչափ շնորհակալ եմ դրա համար, և ես պետք է ցույց տամ իմ լավագույն արժեքները, ինչպես մարզումներին, այնպես էլ կիրակի օրերը խաղադաշտում'':

Եթե գոլ խփեք և որոշեք դերբիի ելքը, կա՞ հատուկ որևէ մեկը, ում կցանկանայիք նվիրել այն.

''Ոչ, ես պարզապես ցանկանում եմ հաղթել դերբին: Դերբիում հաղթանակը` յուրահատուկ զգացողություն է, այն պետք է հաղթել, առաջին հերթին երկրպագուների համար, հենց նրանց համար է ամեն ինչ արվում: Կարևորը հաղթանակն է, հետո միայն գալիս են խփած գնդակները, բայց ամենակարևորը` երեք միավորն է'':


inter-fan.ru

Դիտումներ: 889 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 1.0/14
Մեկնաբանություններն ընդամենը՝: 7
7 ashxen91   (06.10.2012 01:07) [Материал]
Մեջբերում (xxxxx): INTERIN U BARCIN HAJOXUTYUN
Interin anpayman, barcan hech ^_^

6 tiko11   (06.10.2012 00:35) [Материал]
chisht xosqera asel Militon.. hargum enq bayc vochmekic chenq vaxenum... chisht piti motenan xaxin u Straman giti vonc naxapatrasti txeqin vor haxtenq es xaxum... u kuzenam Cassanon gol xpi es xaxum Militon el het@

4 ashxen91   (05.10.2012 23:50) [Материал]
Մեջբերում (xxxxx): «Միլանի» պաշտպանները վախենում են Դիեգո Միլիտոյից
ba inch piti anen 71

5 Saqo_Interista   (06.10.2012 00:17) [Материал]
Militon kxpi INTERIN U BARCIN HAJOXUTYUN

3 Saqo_Interista   (05.10.2012 23:47) [Материал]
«Միլանի» պաշտպանները վախենում են Դիեգո Միլիտոյից

Նա մեզ շատ անգամ է գլխացավանք պատճառել, հայտարարել է «Միլանի» պաշտպան Դանիելե Բոներան:
«Ինտերի» կազմում ինձ ամենից շատ անհանգստացնում է Դիեգո Միլիտոն: Նա մեզ շատ անգամ է գլխացավանք պատճառել»,- Բոներայի խոսքը մեջբերում է Football Italia-ն:
Տարբեր ակումբների կազմում Միլիտոն ութ անգամ գրավել է «Միլանի» դարպասը: 2012-ի մայիսին Միլիտոն երեք գնդակ է ուղարկել «Ինտերի» կազմում «Միլանի» դարպասը:
Հիշեցենք, որ Իտալիայի առաջնության 7-րդ տուրի «Միլան» - «Ինտեր» խաղը կկայանա հոկտեմբերի 7-ին:

2 Harut_Interist   (05.10.2012 23:28) [Материал]
forzaa El Principe......nencem uzum 2 hat inq@ xpi mi hat Zanettin,mi hate Cassanon...lriv verj@ klni

1 ashxen91   (05.10.2012 23:13) [Материал]
inchpes misht shat sirun u chisht patasxannera talis, mnac senc sirun el xaxas!!!! spasum enq vor gol xpes u nvires MEZ` erkrpaguneris 38 38 38

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz