"Ինտերի" նախագահ Մասիմո Մորատին խոստովանել է, որ նա չէր սպասում, որ այս մրցաշրջանում "Յուվենտուսն" այսքան հաջող հանդես կգա:
"Ես հիացած եմ "Յուվենտուսով", որը շատ լավ է հանդես գալիս: Նրանք հիանալի և շատ արդյունաավետ են խաղում: Ոչ ոք չէր սպասում իրադարձությունների նման զարգացմանը:
"Միլա՞նը": Նրանք դեռ շատ ուժեղ կազմ ունեն",-Մորատիի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
"Ինտերն" այս պահին ընթանում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականում, և Մորատին հավատացած է, որ "ներաձուրիները" դեռ կարող են ավարտել առաջնությունը 3-րդ հորիզոնականում:
"Մենք միշտ ափսոսում ենք կորցրած ամեն միավորի համար: Օրինակ, եթե մենք պարտության մատնեինք "Կալյարիին", մենք ավելի մոտ կլինեինք 3-րդ հորիզոնականին, և դա մեզ սովորեցրեց, թե որքան զգոն պետք է լինենք:
Այժմ մենք սպասում ենք, որ ամեն խաղը բարդ է լինելու, քանի որ մենք հանդիպելու ենք մրցակիցների, ովքեր ցանկանում են միավորներ վաստակել նույնքան ահագնորեն, որքան' մենք":
|
Դիտումներ: 890 |
Ավելացրեց: Hako
| - Վարկանիշ -: 3.3/23 |